ԱՏՈՄԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ՈՒ ՇԱՀՈՂՆԵՐԸ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Սա, անշուշտ, նույն մակարդակներում էլ միջամուխ այս կամ այն երկրի շահագրգռվածության (ուղղակի թե անուղղակի, դրական թե բացասական) եւ ըստ այնմ որպես տուժողների ու շահողների մղելու է դիրքորոշում որդեգրելուն: Հատկապես միջուկային թնջուկի շուրջ 15-ամյա հոլովույթում Իրանի տնտեսա-քաղաքական մեկուսացմամբ շահագրգիռ շրջանի մի շարք երկրներ, զորօրինակ Թուրքիան, Սաուդական Արաբիան, ԱՄԷ-ն մասնավորապես տնտեսական սրընթաց վերելք ապրեցին: ![]() Ահավասիկ, պարզ է, թե ինչու է այսօր Իսրայելը բարձրաձայն դժգոհում-բողոքում կայացած ատոմական համաձայնագրից: Իրանի հետ ատոմային համաձայնագիրը խանդավառությամբ չի ընդառաջելու նաև ու մանավանդ Թուրքիայի կովկասյան խամաճիկ Բաքվի ռեժիմը, որը մինչ այդ խիստ շփացել էր եվրո-արևմուտքին նավթագազային գայթակղություններով սիրաշահելու գործարքներով: Ինքը Թուրքիան, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց խորքում չէր ցանկանա Իրանի վերադարձին տարածաշրջանային ու միջազգային բեմահարթակ: Չէ՞ որ այլեւս Թուրքիան չի կարող հավակնել Ասիա-Եւրոպա միակ տարանցիկ ուղին լինել, որով, ի դեպ այնքան էր շփացել, որ տարանցման ազատ գոտի էր հանդիսանում ԴԱԷՇ-ի առաջխաղացման օգտին: Եվ նույն օրինաչափությամբ էլ Իրանի վերամուտը կասեցնելու է Սաուդական Արաբիայի ու ԱՄԷ-ի պես արհեստականորէն ուռճացված երկրների մոնոպոլիան OPEC-ի նման ստրատեգիական նշանակության կազմակերպություններում, ուստիև ատոմական համաձայնագրի նկատմամբ այդ երկու ամիրանիստ երկրները պարտավորված պետք է որ հաշտվողական կեցվածք որդեգրեն այլեւս: Ատոմային համաձայնագրի արդյունքում տեսանելի հեռանկարը ուրվագծվելու է Իրանի դեպի տարածաշրջան տնտեսա-քաղաքական ազատ, համարձակ ու ծանրակշիռ ելումուտով ու փոխադարձաբար համաձայնագրով խանդավառ ու շահագրգիռ երկրների դիրքերի առավել ամրապնդմամբ: ![]() Ի հեճուկս դրա, Իրանի և արեւմտա-եվրոպայի միջև ատոմային պատմական համաձայնագրով դրականապես շահագրգռված համաշխարհային ընտանիքում, ինչ խոսք տեղ չեն կարող ունենալ բացասաբար շահագրգռվածները, որոնց հակաիրան դավադիր քաղաքականությունը փաստորեն տարածաշրջանն ու մինչև իսկ աշխարհը մատնեց, այսօր, արդեն ԴԱԷՇ-ական տիպի արհավիրքների... | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
12119 reads | 17.07.2015
| |