ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՎՏԱՆԳԻ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՅԹԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆԻրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ Հերթական անգամ Թուրքիայի սահմանապահների թողտվությամբ Սիրիայի քրդաբնակ շրջաններ ներխուժած ԴԱԵՇ-ականները անցնող մի քանի օրերի ընթացքում ջախջախիչ հակահարվածներ են կրել սիրիական և մասնավորապէս քրդական զինյալ ջոկատների կողմից:Ներքին ճգնաժամ ապրող թուրքական իշխանությունները ներքաղաքական անկայուն իրավիճակը ուզում են փոխարինել «արտաքին վտանգիե քողածածկույթով: Գործի են դրվել Էրդողան-Դավութօղլու հռետորաբանութիւնը՝ «Սիրիան Ասադից ազատելու» և «ահաբեկիչներին սաստելու» ցինիզմով: Երկրից ներս քաղաքական կոալիցիա կազմելուց հուսալքված՝ թուրքական կառավարությունը բանակին հրահանգել է զինուժերը բարձր պատրաստվածության բերելու և սիրիական տարածքներ ներխուժելու համար: Բարձրաստիճան բանակայինները, սակայն, մերժել են նոր պատերազմ հրահրելու տկարացած կառավարության առաջադրանքը, զգուշացնելով, որ Սիրիա ներխուժումն ու հակաքրդական պատերազմի շղթայազերծումը հետադարձ ազդեցութեամբ տարածվելու և փոխադրվելու է նաև թուրքական սահմաններ, առաւել եւս՝ քրդաբնակ շրջաններ: Քրդերի հակադարձը ևս, ինչպես և սպասելի էր, չուշացավ: ՔԲԿ-ի (Քրդական Բանվորական կուսակցութիւն) 2-րդ ղեկավար Ջեմիլ Բայըքը Թուրքիայի «Պատերազմի կառավարության» արկածախնդրություններին հակազդեց՝ «ինքնապաշտպանական դիմադրութեամբ»: Ծանրակշիռ էին նաև արտաքին արձագանգները: Ռուսաստանը, որտեղ էր գտնվում Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը, հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին, դատապարտելով դրանց անվտանգությանը սպառնացող նոր սպառնալիքներն ու սադրանքները:Իրանը, հանձին Անկարայում իր դեսպանի, Սիրիա ներխուժումը միջազգային օրենքի կոպիտ խախտում բնութագրելով, ուղղակիորէն Թուրքիայի ղեկավարությանը հորդորեց զերծ մնալ տարածաշրջանը նոր արհավիրքների մատնելու ռազմատենչությունից: Ինչքանո՞վ են ականջալուր լինելու Թուրքիայի իշխանավորները ներքին թե արտաքին զսպիչ ազդանշաններին, ցույց կտա մոտ ապագան: Այլապես, ինչպես քաղաքական փորձագետներն են կանխատեսել, Էրդողան- Դավութօղլու ներքին և հատկապես արտաքին ցնորամիտ քաղաքականության տրամաբանական ավարտը լինելու է Իրաքի ու Սիրիայի օրինակով՝ Թուրքիայի տրոհումն ու անկայուն վիճակի շարունակականությունը՝ ծանր ու անկանխատեսելի հետևանքներով: | |
| ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
| 2957 reads | 04.07.2015
| |


Հերթական անգամ Թուրքիայի սահմանապահների թողտվությամբ Սիրիայի քրդաբնակ շրջաններ ներխուժած ԴԱԵՇ-ականները անցնող մի քանի օրերի ընթացքում ջախջախիչ հակահարվածներ են կրել սիրիական և մասնավորապէս քրդական զինյալ ջոկատների կողմից:
Ռուսաստանը, որտեղ էր գտնվում Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը, հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին, դատապարտելով դրանց անվտանգությանը սպառնացող նոր սպառնալիքներն ու սադրանքները:

