ՁԻԵՐԻ, ԷՇԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-Ռուսական Համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդական ԵՐԵՎԱՆ Իմ՝ օրերս հրապարակած «Ձիերին գետանցին չեն փոխում» հոդվածի առիթով մեծարգո պարոն Սամվել Ֆարմանյանի անհասցե դիտողության կապակցությամբ, կցանկանայի նշել։ Ֆարմանյանն իր հրապարակման մեջ չի մատնանշել իմ անունը, սակայն հաշվի առնելով, որ ձիերին փոխել-չփոխելու թեզիսը այս օրերին ես եմ դրել շրջանառության մեջ, մի քանի կետով արձագանքեմ, թեև ամենևին ցանկություն չունեմ մտնել բանավեճի մեջ, քանի որ ժամանակին դրանով զբաղվել եմ ինձ հավասարազոր օտարերկրացիների հետ։ ![]() Այս պարզ ստորադասական նախադասությունում առկա է սոփեստության կամ ապատեղեկատվության դասական երկու օրինակ։ Երբ ասվում է, թե ես «պատանդի կարգավիճակում գտնվող թիմակից եմ Փաշինյանի ձեռքում», ապա երախտապարտ կլինեի հարգարժան պարոնից գոնե տեղեկանալ, թե ինչ հաստիք եմ զբաղեցնում այդ թիմում։ Իսկ եթե ներկա կառավարության կադրային՝ հատկապես արտաքին քաղաքականության հասցեին մշտապես հնչող իմ քննադատական խոսքը նրա մոտ առաջացնում է, թե ես Փաշինյանի «հատուկենտ աջակիցներից մեկն եմ» պատկերացումը, ապա դա իր գործն է, ցավում եմ, բայց ոչնչով չեմ կարող օգնել։ ![]() Հիմա գանք ձիերին ու էշերին։ Միանգամայն համաձայն եմ պարոն Ֆարմանյանի հետ, որ գեներալ Լեբեդը «հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ էր»։ Ես դա գիտեմ ոչ թե լսածից կամ կարդացածից։ Պարզապես 90-ականների կեսերին աշխատել եմ նրա մոսկովյան Սոսնովի Բոռի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնում՝ որպես վերլուծաբան, որտեղ շատ բան եմ սովորել գեներալից և մյուս գործընկերներից։ Հետո սկսել եմ տարբերել ձիերին էշերից, ինչպես նաև ճանաչել ավանակի նմանվող մարդկանց։ Դա ինձ միշտ օգնում է կյանքում։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
31960 reads | 09.06.2020
| |