ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ, ԻՍԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀՐԴԵՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![]() Ըստ Արման Նավասարդյանի՝ Ռուսաստանը գնում է ռիսկի՝ նկատի ունենալով 20 միլիոնանոց մուսուլմանական համայնքը. «Ահաբեկչական վտանգը առանց այդ էլ կախված է եղել Ռուսաստանի գլխին: Հյուսիսային Կովկասում իսլամը կոնսերվացված է: Այս օրերին նկրտումներ կան. վերադարձ դեպի Վրաստան և Ադրբեջան: ![]() Արման Նավասարդյանը նշեց նաև, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ միջազգային իրադարձություններից, որքան էլ դրանք մեզանից հեռու թվան. «Այսօրվա աշխարհն այնքան է փոքրացել և այնքան է գլոբալացվել, որ ասել, թե աշխարհի այն ծայրում կատարվող իրադարձությունները մեզ հետ առնչություն չունեն, դա պարզապես քաղաքական կարճատեսություն կլինի»: Արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը մեզ չի կարող ինչ- որ օգուտ բերել: Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանի գործողությունները հիմնականում երկու նպատակ են հետապնդում. Ռուսաստանը ցանկանում է հենց բնում խեղդել վտանգը, բացի դրանից՝ Ռուսաստանը մտնում է Մերձավոր Արևելք: Արման Նավասարդյանն իրեն համարում է չափավոր լավատես և կարծում է, որ «եթե երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, այդ դեպքում, թերևս, հնարավոր կլինի այդ ժանտախտի ճանապարհը փակել»: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1797 reads | 25.10.2015
| |