ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դիվանագիտությունն ընկած բազմնակողմ դիվանագիտության հիմքում, որտեղ այն` կախված կոնկրետ հանգամանքներից, կարող է զգալի լինել միջպետական հարաբերություններում: Ինստիտուցիոնալ առավել հստակ օրինակ կարող է հանդիսանալ Կոնտակտային խումբը` բաղկացած գերտերությունների ներկայացուցիչներից, որոնք 1990-ական թվականներին անմիջական մասնակցություն ունեցան Բալկանյան երկրների քաղաքականության մեջ: Հեգեմոնիայի կայունության ‹‹տեսությունը›› ըստ երևույթին քաղաքագիտության այն կարևոր ճյուղն է, որն ընդգծում է մեծ տերության ղեկավարող դերը, երբ երկիր առաջինն է իրեն հավասարների մեջ (primus inter pares): Այն իր մեծության մեջ միակն է, իսկ մնացած ուժերը դասվում են աստիճանական կարգով ըստ ներուժի և միջազգային հեղինակության: 1970-ական թվականների ‹‹Ամերիկյան անկման›› քննարկումները ցույց տվեցին, որ հետագա տարիներին միջազգային ռեժիմները կարող են ստանձնել միջազգային կարգը և համագործակցությունն ապահովելու հեգեմոնի գործառույթները: Օրինակ, վերջերս, մինչև ուկրաինական դեպքերի հետ կապված միջազգային ճգնաժամը, որոշվել էր, որ G8-ը՝ յոթ առաջատար արդյունաբերական երկրների և Ռուսաստանի ոչ պաշտոնական խմբավորումը, փոխարինել է միաբևեռ ամերիկյան հեգեմոնին և կայացել որպես «հեգեմոն խումբ»: Երբ մեծ տերությունները հանդես են գալիս խմբով ճգնաժամը մեղմելու և կայունություն հաստատելու համար, նրանք քայլեր են ձեռնարկում՝ ինստիտուցիոնալացնելու իրենց հարաբերությունները:Հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է տեղի ունենա մեծի և փոքրի ինստիտուցիոնալիզացումը: Հիմնականում կան երկու իրարից բխող պատճառներ: Առաջինը կապված է իշխանության հետևանքների հետ: Գերտերության կարգավիճակն արտոնություն է, հետևաբար՝ ներուժ: Ճանաչվել մեծ պետություն՝ նշանակում է, որ այլ պետական որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն նրա հետաքրքրություններն և առաջնայինությունը: Այսպիսով մեծ ուժը ներկա է նույնիսկ դրա բացակայության ժամանակ. երբեմն այն կարող է տեղյակ չլինել իր կարողությունների մասին և կառավարել հեռվից: Գերտերությունների ներդրումը համաշխարհային կարգում բխում է ինչպես ուժի անհավասարության բացահայտ փաստից, այնպես էլ այն պետությունների ուժային հնարավորություններից, որոնք կազմում են միջազգային համակարգը: Եվ քանի որ պետությունները խիստ անհավասար իշխանություն ունեն, ապա միջազգային հարցերի ընդամենը մի որոշ մասն է լուծված: Երկրորդ պատճառն այն է, որ ինստիտուցիոնալացումը ստեղծում է ուժային ազդեցություն, որն աննկատելի կերպով բխում է մեծ ուժից բանավեճերի և հարցերի քննարկման ժամանակ` որոշակի նորմեր և կանոններ ձևակերպելու համար: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2455 reads | 22.10.2015
| |


Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դիվանագիտությունն ընկած բազմնակողմ դիվանագիտության հիմքում, որտեղ այն` կախված կոնկրետ հանգամանքներից, կարող է զգալի լինել միջպետական հարաբերություններում: Ինստիտուցիոնալ առավել հստակ օրինակ կարող է հանդիսանալ Կոնտակտային խումբը` բաղկացած գերտերությունների ներկայացուցիչներից, որոնք 1990-ական թվականներին անմիջական մասնակցություն ունեցան Բալկանյան երկրների քաղաքականության մեջ: Հեգեմոնիայի կայունության ‹‹տեսությունը›› ըստ երևույթին քաղաքագիտության այն կարևոր ճյուղն է, որն ընդգծում է մեծ տերության ղեկավարող դերը, երբ երկիր առաջինն է իրեն հավասարների մեջ (primus inter pares): Այն իր մեծության մեջ միակն է, իսկ մնացած ուժերը դասվում են աստիճանական կարգով ըստ ներուժի և միջազգային հեղինակության:
1970-ական թվականների ‹‹Ամերիկյան անկման›› քննարկումները ցույց տվեցին, որ հետագա տարիներին միջազգային ռեժիմները կարող են ստանձնել միջազգային կարգը և համագործակցությունն ապահովելու հեգեմոնի գործառույթները: Օրինակ, վերջերս, մինչև ուկրաինական դեպքերի հետ կապված միջազգային ճգնաժամը, որոշվել էր, որ G8-ը՝ յոթ առաջատար արդյունաբերական երկրների և Ռուսաստանի ոչ պաշտոնական խմբավորումը, փոխարինել է միաբևեռ ամերիկյան հեգեմոնին և կայացել որպես «հեգեմոն խումբ»: Երբ մեծ տերությունները հանդես են գալիս խմբով ճգնաժամը մեղմելու և կայունություն հաստատելու համար, նրանք քայլեր են ձեռնարկում՝ ինստիտուցիոնալացնելու իրենց հարաբերությունները:

