ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Եթե փոքր պետությունների խնդիրներին մոտենալու լինենք ոչ թե հնարավորությունների, այլ միջազգային կառույցների դերի տեսակետից, ապա փոքրության հարցը կներկայանա այլ կերպ: Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ, որոնք պետք է մշտապես համագործակցեն միմյանց, ինչպես նաև մյուս ներկայացուցիչների հետ, որոնց թվում կան փոքր պետություններ: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դիվանագիտությունն ընկած բազմնակողմ դիվանագիտության հիմքում, որտեղ այն` կախված կոնկրետ հանգամանքներից, կարող է զգալի լինել միջպետական հարաբերություններում: Ինստիտուցիոնալ առավել հստակ օրինակ կարող է հանդիսանալ Կոնտակտային խումբը` բաղկացած գերտերությունների ներկայացուցիչներից, որոնք 1990-ական թվականներին անմիջական մասնակցություն ունեցան Բալկանյան երկրների քաղաքականության մեջ: Հեգեմոնիայի կայունության ‹‹տեսությունը›› ըստ երևույթին քաղաքագիտության այն կարևոր ճյուղն է, որն ընդգծում է մեծ տերության ղեկավարող դերը, երբ երկիր առաջինն է իրեն հավասարների մեջ (primus inter pares):Այն իր մեծության մեջ միակն է, իսկ մնացած ուժերը դասվում են աստիճանական կարգով ըստ ներուժի և միջազգային հեղինակության: 1970-ական թվականների ‹‹Ամերիկյան անկման›› քննարկումները ցույց տվեցին, որ հետագա տարիներին միջազգային ռեժիմները կարող են ստանձնել միջազգային կարգը և համագործակցությունն ապահովելու հեգեմոնի գործառույթները: Օրինակ, վերջերս, մինչև Ուկրաինական դեպքերի հետ կապված միջազգային ճգնաժամը, որոշվել էր, որ G 8-ը՝ յոթ առաջատար արդյունաբերական երկրների և Ռուսաստանի ոչ պաշտոնական խմբավորումը, փոխարինել է միաբևեռ ամերիկյան հեգեմոնին և կայացել որպես ‹‹հեգեմոն խումբ››:Երբ մեծ տերությունները հանդես են գալիս խմբով ճգնաժամը մեղմելու և կայունություն հաստատելու համար, նրանք քայլեր են ձեռնարկում՝ ինստիտուցիոնալացնելու իրենց հարաբերությունները: Հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է տեղի ունենա մեծի և փոքրի ինստիտուցիոնալիզացումը: Հիմնականում կան երկու իրարից բխող պատճառներ: Առաջինը կապված է իշխանության հետևանքների հետ: Գերտերության կարգավիճակն արտոնություն է, հետևաբար՝ ներուժ: Ճանաչվել մեծ պետություն՝ նշանակում է, որ այլ պետական որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն նրա հետաքրքրություններն և առաջնայինությունը: Այսպիսով մեծ ուժը ներկա է նույնիսկ դրա բացակայության ժամանակ. երբեմն այն կարող է տեղյակ չլինել իր կարողությունների մասին և կառավարել հեռվից: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 3495 reads | 25.09.2015
| |


Եթե փոքր պետությունների խնդիրներին մոտենալու լինենք ոչ թե հնարավորությունների, այլ միջազգային կառույցների դերի տեսակետից, ապա փոքրության հարցը կներկայանա այլ կերպ: Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ, որոնք պետք է մշտապես համագործակցեն միմյանց, ինչպես նաև մյուս ներկայացուցիչների հետ, որոնց թվում կան փոքր պետություններ: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դիվանագիտությունն ընկած բազմնակողմ դիվանագիտության հիմքում, որտեղ այն` կախված կոնկրետ հանգամանքներից, կարող է զգալի լինել միջպետական հարաբերություններում: Ինստիտուցիոնալ առավել հստակ օրինակ կարող է հանդիսանալ Կոնտակտային խումբը` բաղկացած գերտերությունների ներկայացուցիչներից, որոնք 1990-ական թվականներին անմիջական մասնակցություն ունեցան Բալկանյան երկրների քաղաքականության մեջ: Հեգեմոնիայի կայունության ‹‹տեսությունը›› ըստ երևույթին քաղաքագիտության այն կարևոր ճյուղն է, որն ընդգծում է մեծ տերության ղեկավարող դերը, երբ երկիր առաջինն է իրեն հավասարների մեջ (primus inter pares):
քննարկումները ցույց տվեցին, որ հետագա տարիներին միջազգային ռեժիմները կարող են ստանձնել միջազգային կարգը և համագործակցությունն ապահովելու հեգեմոնի գործառույթները: Օրինակ, վերջերս, մինչև Ուկրաինական դեպքերի հետ կապված միջազգային ճգնաժամը, որոշվել էր, որ G 8-ը՝ յոթ առաջատար արդյունաբերական երկրների և Ռուսաստանի ոչ պաշտոնական խմբավորումը, փոխարինել է միաբևեռ ամերիկյան հեգեմոնին և կայացել որպես ‹‹հեգեմոն խումբ››:

