ՉՊԵՏՔ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԵՎ ՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում, որի հիմնական նպատակը բազմաբևեռ աշխարհի ստեղծումն է, Հայաստանն ունի կարևոր դերակատարություն: Նավասարդյանը նշում է, որ երկու խոշոր բևեռների՝ Արևմուտքի, Ռուսաստանի բախման հետևանքները փոքր երկիրները, ինչպես, ասենք, Հայաստանը, ծանր են տանում: Եվ որպեսզի հնարավորինս քիչ տուժել, ինչու ոչ՝ շահեկան դիրքում հայտնվել, մնում է մանևրել: Բայց ինչպե՞ս: Ըստ Արման Նավասարդյանի՝ մենք արդեն որոշ քայլեր տեսնում ենք, Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ճանապարհի վրա է: «Եվրասիական միությանն անդամակցելը, հակառակ շատ վատատեսական կանխատեսումներին, վնաս չի հասցրել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին: Համաշխարհային հանրությունը մեզ համար բարենպաստ եղանակով վերաբերվեց դրան: Տարբեր մակարդակներում ասվեց այն մասին, որ Երեւանը, ԵՏՄ-ի անդամ լինելով, կկարողանա համագործակցել եւ Արեւմուտքի, եւ Եվրոպայի հետ: Նշանակալի է, որ խոսքը ոչ թե տնտեսական, այլ ռազմավարական համագործակցության մասին է: Այլ խոսքով ասած` Հայաստանը կարող է եւ ՀԱՊԿ-ի անդամ լինել, եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Դա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության ճիշտ ուղի են ընտրել»,-նշում է դեսպան Նավասարդյանը: Սա, ըստ դիվանագետի, պատմական շանս է Հայաստանի համար, և եթե մենք կարողանանք այն ճիշտ օգտագործել, ճիշտ խաղալ և Արևմուքտի, և Արևելքի հետ, ստեղծված իրավիճակից դուրս կգանք ոչ միան անվնաս, այլև դիվիդենտներով: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, չպետք է դիվանագիտությունը սահմանափակել, անհրաժեշտ է օգտագործել նաեւ մասսաների գործոնը: Դասական դիվանագիտական քայլերին զուգահեռ անհրաժեշտ է օգտագործել այլ օղակների հնարավորությունները եւս, մասնավորապես՝ խորհրդարանի, հասարակական կառույցների և ամենակարևորը՝ Սփյուռքի, որն ունի բավական մեծ ներուժ: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2137 reads | 22.08.2015
| |