ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՓԱՓՈՒԿ» ԵՎ «ԿՈՇՏ» ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Միջազգային հարաբերությունների վերջին տասնամյակների որակական փոփոխություններն իրենց հետ բերեցին նկատելի տեղաշարժեր մեծ և փոքր պետությունների փոխհարաբերություններում, որակական նոր բովանդակություն հաղորդեցին նրանց կարգավիճակին, և, ամենակարևորը, նոր պայմաններ ստեղծեցին երկրների ներուժի` հատկապես ռազմական հզորության և միջուկային զենքի կիրառման հարցում: Եթե մինչև վերջերս արտաքին քաղաքականության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոպիտ ուժը (hard power), ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում ուժի և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը անպայմանորեն կարող է դառնալ այն օգտագործողի կործանման պատճառը: Սակայն միանշանակորեն պնդել, թե ուժի քաղաքականությունն այսօր դարձել է ժամանակավրեպ և անցնում է պատմության գիրկը, պատրանքային մոտեցում կլիներ: Իսկ մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին, ամենից շատ են ենթակա այն գործի դնելու գայթակղությունից:Հայտնի միջազգայնագետ պրոֆեսոր Պ. Ցիգանկովն, օրինակ, գտնում է, որ ‹‹կոշտ ուժի մեթոդները կարող են արդարացի լինել Ռուսաստանի համար, եթե դրանք պայմանավորված են մեր երկրի (Ռուսաստանի-Ա.Ն.) պարտավորությունների հետ` որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամի, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք սպառնում են նրա ազգային անվտանգությանը, այդ թվում… ռուսական սահմանների երկայնքով››: (Цыганков П.А. О месте России в мировой политике (ресурсный потенциал и возможности) // Материалы Международного научного конгресса «Глобалистика – 2009: пути выхода из глобального кризиса и модели нового мироустроийства». МГУ им. М.В.Ломоносова. М.: МАКС Пресс, 2009. Т. 1. С. 369. ): Համաշխարհային ներկա քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող ռազմական գործոնի` ‹‹կոշտ ուժի›› (‹‹hard power››) կողքին հայտնվել է միանգամայն նոր և յուրահատուկ երևույթ` ‹‹փափուկ ուժը›› (‹‹soft power››), որը վերածվել է միջազգային հարաբերությունների ակտիվ և որոշիչ դերակատարի` ներառելով ամբողջական երկրներ և տարածաշրջաններ, որոնք դառնում են այդ ուժի համար կառավարման լատենտ` անտեսանելի օբյեկտներ:Լինելով ‹‹կոշտ ուժի›› անտիթեզ` հակադրույթ, ‹‹փափուկ ուժը›› ձևափոխվում է հզոր ներուժի հատկապես փոքր երկրների համար, որոնք զրկված են ռազմական ու տնտեսական անհրաժեշտ լծակներից, գտնվում են քաղաքական և աշխարհագրական մեկուսացման մեջ, չունեն ազդեցիկ միջազգային կազմակերպության անդամի կարգավիճակ: ‹‹Փափուկ ուժը›› մինչև քաղաքագիտության կատեգորիա դառնալը էմպիրիկ առումով օգտագործվել է դեռևս Ք.ա. VII-րդ դարում չինացիների կողմից, որոնք այն համեմատել են ջրի հետ, որը լինելով աշխարհի ամենաթույլ առարկան կարող է մեծ ավերածություններ գործել: Մեր օրերում ‹‹փափուկ ուժը›› լայնորեն պրոպագանդել է ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ Ուիլյամ Ֆուլբրայտը, որի կարծիքով, ‹‹փափուկ ուժը›› ռազմական ուժից համոզիչ և նախընտրելի է: Սակայն ‹‹փափուկ ուժի›› ձևակերպման հեղինակ է համարվում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որը պետության ներուժը բաժանում է երկու կատեգորիայի ‹‹փափուկ›› և ‹‹ կոշտ›› ուժի: Ըստ այդ հայացակարգի ‹‹կոշտ ուժը›› երկրի ունակությունն է` ապահովել արտաքին քաղաքականության հետաքրքրությունները ռազմական և տնտեսական հզորության հաշվին:‹‹Փափուկ ուժը›› կազմված է պետության երեք ներուժից` ա/ մշակույթից, բ/ քաղաքական գաղափարախոսությունից և հասարակական-քաղաքական արժեքներից, գ/ արտաքին քաղաքականությունից: Տես. Nye J. Soft power: The Means to Success in World Politics. N.Y. Public Affairs Group, 2004 (изд. на рус. Най Дж. «Гибкая сила. Как добиться успеха в мировой политике». М.: Тренд, 2006). Մենք համաձայն ենք այն հեղինակների հետ, որոնք ‹‹փափուկ ուժը›› համարում են պետության ներքին և արտաքին քաղաքական գործոնների ամբողջականությունը: Արտաքին գործոններ`1) արտաքին քաղաքականություն և հեղինակություն միջազգային գործերում,2) գլոբալ հերիարխիայի իրավիճակ և երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակ, 3) քաղաքակրթական կարգավիճակ (ամեն երկրում կա ազգային մշակույթ, սակայն ամեն երկիր չէ, որ համարվում է կոնկրետ քաղաքակրթության ժառանգորդ), 4) պետության քաղաքական և տնտեսական զարգացման մոդել, 5) պետության զարգացման ռազմավարություն և նրա իրացման հնարավությունները պարակտիկայում, 6) երկրի ինֆորմացիոն ներուժ և հաղորդակցական մոբիլություն: Ներքին գործոններ`1) գաղափարախոսություն,2) կյանքի որակի և ոճի մակարդակ, 3) համակարգային արժեքներ (այդ թվում ազգային գաղափարներ): Փոքր երկրների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում ‹‹փափուկ ուժի›› միջոցները, որոնցից մեծ մասամբ տիրապետում են այդ երկրները, և դրանք հմտորեն կիրառելու դեպքում կարող են հաջողությամբ լուծել արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրները: Դրանք են` ա/ ինֆորմացիոն հոսքեր, բ/ քաղաքական փիառ` ուղղորդված դեպի օտարերկրյա լսարան, գ/ գլոբալ մարքետինգ, դ/ երկրի ներկայացումը գլոբալ հերիարխիայում, ե/ երկրի լեզուն և նրա ճանաչումն աշխարհում, զ/ ժողովրդական դիվանագիտություն (public diplomacy), է/ զբոսաշրջություն, սպորտ և մշակութային փոխանակում, թ/ ինֆորմացիոն պատերազմներ վարելու միջոցներ, ժ/ միգրացիոն քաղաքականություն, սփյուռք, մշակութային երկխոսություն: (См. Леонова Ольга Мягкая сила --ресурс внешней политики государства www.observer.materik.ru/observer/N4_2013/027_040.pdf): ‹‹Փափուկ ուժին››, որպես դիվանագիտական գործիքի, տարբեր չափով և ձևով են տիրապետում պետությունները: Այն, օրինակ, առանձին հաջողություն չի բերում Բարաք Օբամայի վարչակարգին` հատկապես Մերձավոր Արևելքում նրա քաղաքական ֆիասկոյի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ենթատեքստում: Այդ իսկ պատճառով ամերիկյան ուղեղային կենտրոնները նոր ուղիների և ձևերի փնտրտուքի մեջ են միաբևեռ համակարգի հավերժացման և բազմաբևեռ աշխարհի հնարավոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումն արգելակելու ուղղությամբ, որը փորձում են կյանքի կոչել Ռուսաստանը Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և արագորեն զարգացող մյուս երկրները:Դրված նապատակին հասնելու համար բացառված չէ, որ Վաշինգտոնը փորձի ‹‹փափուկ ուժի›› փոխարեն հրապարակ նետել նոր մոդել` ‹‹smart power››` ‹‹խելացի ուժ››, որը կդառնա ‹‹փափուկ›› և ‹‹կոշտ›› ուժերի յուրատեսակ սիմբիոզը` զուգակցումը միջազգային հարաբերություններում: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 4493 reads | 02.07.2015
| |


Եթե մինչև վերջերս արտաքին քաղաքականության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոպիտ ուժը (hard power), ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում ուժի և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը անպայմանորեն կարող է դառնալ այն օգտագործողի կործանման պատճառը: Սակայն միանշանակորեն պնդել, թե ուժի քաղաքականությունն այսօր դարձել է ժամանակավրեպ և անցնում է պատմության գիրկը, պատրանքային մոտեցում կլիներ: Իսկ մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին, ամենից շատ են ենթակա այն գործի դնելու գայթակղությունից:
Համաշխարհային ներկա քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող ռազմական գործոնի` ‹‹կոշտ ուժի›› (‹‹hard power››) կողքին հայտնվել է միանգամայն նոր և յուրահատուկ երևույթ` ‹‹փափուկ ուժը›› (‹‹soft power››), որը վերածվել է միջազգային հարաբերությունների ակտիվ և որոշիչ դերակատարի` ներառելով ամբողջական երկրներ և տարածաշրջաններ, որոնք դառնում են այդ ուժի համար կառավարման լատենտ` անտեսանելի օբյեկտներ:
‹‹Փափուկ ուժը›› մինչև քաղաքագիտության կատեգորիա դառնալը էմպիրիկ առումով օգտագործվել է դեռևս Ք.ա. VII-րդ դարում չինացիների կողմից, որոնք այն համեմատել են ջրի հետ, որը լինելով աշխարհի ամենաթույլ առարկան կարող է մեծ ավերածություններ գործել: Մեր օրերում ‹‹փափուկ ուժը›› լայնորեն պրոպագանդել է ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ Ուիլյամ Ֆուլբրայտը, որի կարծիքով, ‹‹փափուկ ուժը›› ռազմական ուժից համոզիչ և նախընտրելի է: Սակայն ‹‹փափուկ ուժի›› ձևակերպման հեղինակ է համարվում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որը պետության ներուժը բաժանում է երկու կատեգորիայի ‹‹փափուկ›› և ‹‹ կոշտ›› ուժի: Ըստ այդ հայացակարգի ‹‹կոշտ ուժը›› երկրի ունակությունն է` ապահովել արտաքին քաղաքականության հետաքրքրությունները ռազմական և տնտեսական հզորության հաշվին:
‹‹Փափուկ ուժին››, որպես դիվանագիտական գործիքի, տարբեր չափով և ձևով են տիրապետում պետությունները: Այն, օրինակ, առանձին հաջողություն չի բերում Բարաք Օբամայի վարչակարգին` հատկապես Մերձավոր Արևելքում նրա քաղաքական ֆիասկոյի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ենթատեքստում: Այդ իսկ պատճառով ամերիկյան ուղեղային կենտրոնները նոր ուղիների և ձևերի փնտրտուքի մեջ են միաբևեռ համակարգի հավերժացման և բազմաբևեռ աշխարհի հնարավոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումն արգելակելու ուղղությամբ, որը փորձում են կյանքի կոչել Ռուսաստանը Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և արագորեն զարգացող մյուս երկրները:

