ԿՅԱՆՔԸ ԱՊՐԵԼՈՒ ԼԻՏՎԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ





1.      Մի վախեցիր սխալվելուց, անհաջողությունը  7  անգամ ավելի արդյունավետ է   հաջողությունից: Հաճախ է պատահում, որ մտածում ես որևէ  գաղափարի շուրջ, որոշում ես կայացնում այն իրագործելու, սակայն կոնկրետ գործողությունների այն իրականացնելու համար, այդուհանդերձ,  չես դիմում: Նման դեպքերում, ինչպես արդարացիորեն նշում է Լիտվակը, կարող ես  համարել, որ ո’չ մտածել ես այդ մասին, և ո’չ էլ որոշում ես կայացրել, այլ պարզապես անիմաստ ժամանակ ես վատնել` զբաղվելով ինքնախաբեությամբ:  Մտքերը, որոշումները կոնկրետ գործողություններ են պահանջում, այլապես դրանք անիմաստ են: Երբ դու երազում ես որևէ բանի հասնել կյանքում, և, սակայն, ոչ մի քայլ չես անում քո երազանքին ընդառաջ, երբ որոշում ես կայացնում որևէ մեկին, որևէ բան ասել, սակայն այդպես էլ չես ասում` վախենալով հնարավոր անհաջողությունից, դու մեծագույն սխալ ես գործում:  Անհաջողությունը  միշտ մտածելու տեղիք է տալիս, այն նոր հմտություն է ձևավորում, սխալվելով` փորձ ես ձեռք բերում, իսկ հաջողության դեպքում հաճախ արգելակում է տեղի ունենում:

  1. Մի´ ձևացրու, եղիր այնպիսին, ինչպիս կաս իրականում:  Անկեղծ եղի´ր և գրավիչ կլինես: Մարդիկ կյանքում չեն  հասնում շատ բաների միայն այն պատճառով, որ  փորձում են ձևացնել և ոչ թե լինել այնպիսին, ինչպիսին իրականում կան: Նրանք պարզապես չգիտեն կյանքի մեծագույն գաղտնիքներից մեկը, որքան փորձում ես ձևացնել, որ այսպիսին կամ այնպիսին ես, ուրիշի աչքերում հակառակ որակն ես ստանում. որքան մարդը փորձում է խելացի երևալ, այնքան նա հիմարի կերպար է ստանում:

  2. Մի´ փնտրիր սունկ, փնտրիր այն անտառը, որ շատ սնկեր կան: Այնտեղ դրանք ինքնին կգտնվեն:  Հաճախ կյանքում անգամ ամենահասանելի թվացող նպատակները մնում են երազանքների մակարդակում: Դրա հիմնական պատճառն այն է, որ սխալ են ընտրվում դրանց իրագործման ուղիները: 

  3. Փորձի´ր դուր գալ ինքդ քեզ, այդ դեպքում  դուր կգաս նաև ուրիշներին, այդ դեպքում ուրիշները կփորձեն դուր գալ քեզ:   Մարդիկ կան, որոնք ամբողջ կյանքի ընթացքում  փորձում են  դուր գալ  ուրիշներին, բայց չէ՞ որ անգամ «ամենալավը» լինելու դեպքում հավանականություն կա, որ քեզ չեն հավանի, և,  բացի այդ, որևէ մեկին դուր չգալու դեպքում դու կարող ես պարզապես հեռանալ նրանից,  սակայն ինքդ քեզնից ` երբեք:  Այնպես որ փորձի´ր նաև և առաջ դու գալ ինքդ քեզ:

  4. Նույն կերպ նաև հաջորդ օրենքը. Եթե օգնես ինքդ քեզ, ապա ուրիշներն էլ կօգնեն, եթե վնասես քեզ, ապա դա կանեն նաև ուրիշները:

  5.  Մի´ վախեցիր վախկոտ երևալ, վախեցի´ր այդպիսին լինել:   «Երբ Վիկտոր Ֆրանկլի ծառայության տարիներին զորքի հրամանատարը, ով ազգությամբ ավստրիացի էր, հեգնանքով ասաց, որ հրեաները սովորաբար դողում են, երբ կանգնում են առաջնագծում, Ֆրանկլը, ով այդ պահին կանգնած էր  հենց առաջնագծում, պատասխանում է նրան «Այո, ես դողում եմ, բայց կանգնած եմ, իսկ դուք, եթե դողայիք,  կկանգնեի՞ք»:  Եվ ինչպես նշում է հեղինակը`  խիզախությունը ոչ թե նրանում է, որ չվախենաս, այլ նրանում, որ կարողանաս հաղթահարել վախդ:

  6. Եթե մարդը քեզ օգնել է երեկ, դա չի նշանակում, որ նա քեզ պետք է օգնի նաև այսօր: Ասա´ նրան շնորհակալություն այն բանի համար, ինչ նա քեզ համար արել է երեկ:

Սխալ հարաբերությունների կառուցման  հիմքում ընկած է սխալ սպասումների ձևավորումը: Եթե քեզ նվեր են տվել, ամեն անգամ սպասում ես, որ նորից պիտի տան, քեզ հաճոյախոսել են, սպասում ես , որ պարբերաբար պիտի հաճոյախոսեն, և եթե սպասելիքներդ չեն արդարանում, քեզ թվում է, որ ինչ որ բան այնպես չէ:  Ուշադի´ր եղեք սպասումների ձևավորման գործընթացում:

  1. Սովորի´ր ոչ միայն հաղթել, այլ նաև օգտագործել այդ հաղթանակի արդյունքները:

Եթե չսովորես հաղթանակի արդյունքները օգտագործել, կյանքում երբեք երջանիկ չես լինի, քանի որ հաղթանակի բերկրանքը ակնթարթներ է տևում, իսկ արդյունքների հետագա օգտագործոմը քեզ անընդհատ կհիշեցնի այդ հաղթանակի մասին:

  1. Փնտրի´ր այնտեղ, որտեղ կորցրել ես, ոչ թե այնտեղ, որտեղ  լուսավոր է:   Չիրագործած   նպատակների ետևում հեշտ է տեսնել ուրիշներին, մեղադրել  նրանց: Սակայն,  երբ մեկին մեղադրում ես որևէ հարցում մնածի´ր, միգուցե դու ես մեղավոր:

  2. Լավ է սխալվել սեփական որոշմամբ, քան հաջողոության  հասնել ուրիշի խորհրդով:   Նման դեպքում հաջողության հասնելով , դու կարող ես լիարժեք ուրախանալ, քանի որ այդ հաջողությունը քեզ է պատկանում:  Հակառակ դեպքում, անհաջողություն կրելով , դու սկսում ես մեղադրել ուրիշներին, իսկ հաջողության դեպքում քեզ լիարժեք երջանիկ չես զգում , քանի որ դու պարտական ես լինում մեկ ուրիշին այդ հաջողության համար:

  3. Ե´վ աշխատանքում,  և´ սիրո մեջ կարելի է տրվել, բայց ոչ պատկանել: Երբեք մի ´կորցրու սեփական «ես»-դ:

  4. Զղջա նաև այն դեպքում, երբ ինքդ քո դեմ մեղք ես գործել:

 
Հ.Գ. Նյութը վերցված է Մ. Լիտվակի «Ինչպես ճանաչել և փոխել սեփական ճակատագիրը» գրքից:

ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
2817 reads | 19.02.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com