ՀԻԲՐԻՍ ՍԻՆԴՐՈՄ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Երբ փոխվում է սոցիալական կարգավիճակը, փոխվում է նաև մարդը՝ անկախ իր կամքից և առանց որևէ ջանք գործադրելու: Հեռուստատեսությամբ հաճախ հանդես եկող աստղերից շատերը պնդում են, որ իրենք չեն տառապում այսպես կոչված «աստղային հիվանդությամբ», սակայն, շրջապատողները նկատում են, որ այս մարդիկ էապես փոխվում են ժամանակի ընթացքում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն դեպքում, երբ մարդը ձեռք է բերում ոչ միայն ճանաչում, այլ նաև իշխանություն:Փիլիսոփաներից մեկը ժամանակին ասել է, որ երբ ձեռք ես բերում իշխանություն, կորցնում ես ազատությունդ, կորցնում ես ամեն ինչ և դու այլևս չես կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էիր: Անգլիացի լորդ Դեվիդ Օուենը, ով բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել անձամբ շփվելու այս կամ այն քաղաքական գործիչների հետ, ուսումնասիրեց այս երևույթը` համեմատականներ տանելով քաղաքական գործիչների կերպարների միջև մինչ իշխանության գալը, և ինշխանության ձեռքբերումից հետո: Եվ ահա այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ ծնվեց հիբրիս սինդրոմ արտահայտությունը, որի հիմքում ընկած բառը՝ հիբրիսը, օգտագործվում էր դեռևս Հին Հունաստանում՝ մատնանշելու համար այն մարդուն, ով ուներ իշխանություն և չափազանց մեծամիտ էր: Օուենը փաստում է, որ սինդրոմը բնածին չէ, ավելին, այն ձեռք է բերվում միայն այն ժամանակ, երբ մարդուն տրվում է «անսահմանափակ» իշխանություն: Այստեղ կարևոր են երկու հիմնական գործոններ՝
Ըստ էության հիբրիս սինդրոմի դրսևորման դեպքում անձը կորցնում է իրականության ադեկվատ գնահատման հնարավորությունը: Այս սինդրոմով տառապողների համար ամենաբնորոշ բնութագրերից է ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Ռիչարդ Նիքսոնի, Ջոն Քենեդիի հետ: Հեղինակը չի բացառում նաև, որ Ստալինը, Մուգամբեն, Հիտլերը ևս ունեցել են հիբրիս սինդրոմ: Ժամանակակից քաղաքական գործիչներից հեղինակը մատնանշում է Ջորջ Բուշ կրտսերին՝ որպես այս համախտանիշը կրող քաղաքական գործչի և բացառում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ նման խնդրի առկայությունը: Ստացվում է, որ իշխանությունը, որքան էլ այն բաղձալի թվա, ունի իր բացասական կողմերը, այն կարող է հանգեցնել իրականության ճիշտ գնահատման կարողության կորստին:
| |
| ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ | |
| 3433 reads | 09.11.2015
| |

Երբ փոխվում է սոցիալական կարգավիճակը, փոխվում է նաև մարդը՝ անկախ իր կամքից և առանց որևէ ջանք գործադրելու: Հեռուստատեսությամբ հաճախ հանդես եկող աստղերից շատերը պնդում են, որ իրենք չեն տառապում այսպես կոչված «աստղային հիվանդությամբ», սակայն, շրջապատողները նկատում են, որ այս մարդիկ էապես փոխվում են ժամանակի ընթացքում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն դեպքում, երբ մարդը ձեռք է բերում ոչ միայն ճանաչում, այլ նաև իշխանություն: