ԵՐԲ ԴՈՒ ԱՆՃԱՆԱՉԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԵՍ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Մարդիկ անկանխատեսելի են, նրանք կարող են մեկ ակնթարթում փոխել իրենց դիրքորոշումը, տեսակետը, որոշումը, սիրել կամ ատել որևէ մեկին և այլն …սակայն առավել շատ մարդիկ փոխվում են հասարակության ներգործության դեպքում: Տարիներ առաջ ամերիկացի հոգեբան Նորման Թրիպլետը, ով սովորություն ուներ յուրաքանչյուր առավոտ շրջելու հարևան զբոսայգում, նկատեց, որ հեծանվորդները մի քանի անգամ ավելի արագ են վարում հեծանիվը, երբ տարածքում մարդիկ կան և չափազանց դանդաղ, երբ իրենք միայնակ են: Ստացվում է, որ այլ մարդու ներկայությունը կարող է էապես փոխել մեր վարքը և դա բացարձակ ճշմարտություն է: 19-րդ դարի սկզբին Մաքս Ռինգելմանը հետազոտություն իրականացրեց, որի ընթացքում փորձարկվողներին խնդրեց ձգել դռան բռնիչին ամրացված պարանը՝ սկզբում յուրաքանչյուրը դա պետք է աներ միայնակ, իսկ հետո՝ խմբով: Պարզվեց, որ երբ մարդիկ ձգում էին պարանը միայնակ՝ ավելի համառ էին, իսկ խմբով ձգելու դեպքում գրեթե ջանք չէին գործադրում: Այսպիսով, հեղինակը ենթադրեց, որ մարդիկ խմբում ավելի ալարկոտ են դառնում: Նմանատիպ մի հետաքրքիր գիտափորձի հեղինակ է Լեոն Ֆեստինգերը: Վերջինս իր հետազոտության ընթացքում առանձնացնում է մարդկանց երկու խումբ, որոնք պետք է օրական երկու ժամ զբաղվեին անիմաստ աշխատանքով. Խորանարդները ըստ հերթականության դասավորեին սկուտեղի վրա, այնուհետև դատարկեին դույլի մեջ: Նման աշխատանքի համար առաջին խմբի ներկայացուցիչները ստանում էին օրական մեկ դոլլար, երկրորդ խմբի ներկայացուցիչները՝ 20: Երկու շաբաթ անց հետազոտվողներին հարցրեցին, թե որքանով իրենց դուր եկավ իրենց կատարած աշխատանքը: Պարզվեց, որ առաջին խմբի ներկայացուցիչները, ովքեր ստանում էին ընդամենը 1 դոլլար, ավելի ոգևորված էին աշխատանքով, նրանք պատմում էին, որ աշխատանքը օգնել է իրենց զարգացնել իրենց մանր մոտորիկան, կենտրոնանալու ընդունակությունը: Ֆեստինգերը այս երևույթը բացատրում էր նրանով, որ մարդը միշտ արդարացում է փնտրում իր արարքների համար, և եթե 20 դոլլարի համար խաբելը ինչ- որ տեղ արդարացված է, ապա 1 դոլլարի համար խաբելը նվաստացուցիչ է և մարդիկ իրենք իրենց համոզում էին այն բանում, որ դա սուտ չէր և իրենք իրոք օգտակար աշխատանք են կատարել: «Զվարճանքների» տեսություն, այսպես է կոչվում այն մոտեցումը, որի հիման վրա իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելու համար, որ մարդիկ կարող են հեշտությամբ փոխել մի գործունեության ձևը մյուսով, եթե վերջինս իրենց ավելի զվարճալի թվա: Ստոկհոլմի մետրոյի կայաններից մեկում վեր բարձրանալու միառժամանակ երկու տարբերակ կար՝ օգտվել էլեկտրական սանդուղքից, կամ բարձրանալ աստիճաններով: Բնական է, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում էր օգտվել էլեկտրական սանդուղքից, մինչ այն պահը, երբ մի խումբ հետազոտողներ ասիտիճանները վերածեցին իրական դաշնամուրի: Արդյունքում վեր բարձրացողների շուրջ 66 տոկոսը, փոխեց իր դիրքորոշումը՝ նախընտրելով աստիճաններով բարձրանալու ավելի առողջարար տարբերակը:
| |
| ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ | |
| 3103 reads | 30.09.2015
| |


Մարդիկ անկանխատեսելի են, նրանք կարող են մեկ ակնթարթում փոխել իրենց դիրքորոշումը, տեսակետը, որոշումը, սիրել կամ ատել որևէ մեկին և այլն …սակայն առավել շատ մարդիկ փոխվում են հասարակության ներգործության դեպքում: Տարիներ առաջ ամերիկացի հոգեբան Նորման Թրիպլետը, ով սովորություն ուներ յուրաքանչյուր առավոտ շրջելու հարևան զբոսայգում, նկատեց, որ հեծանվորդները մի քանի անգամ ավելի արագ են վարում հեծանիվը, երբ տարածքում մարդիկ կան և չափազանց դանդաղ, երբ իրենք միայնակ են:
«Զվարճանքների» տեսություն, այսպես է կոչվում այն մոտեցումը, որի հիման վրա իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելու համար, որ մարդիկ կարող են հեշտությամբ փոխել մի գործունեության ձևը մյուսով, եթե վերջինս իրենց ավելի զվարճալի թվա: Ստոկհոլմի մետրոյի կայաններից մեկում վեր բարձրանալու միառժամանակ երկու տարբերակ կար՝ օգտվել էլեկտրական սանդուղքից, կամ բարձրանալ աստիճաններով: Բնական է, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում էր օգտվել էլեկտրական սանդուղքից, մինչ այն պահը, երբ մի խումբ հետազոտողներ ասիտիճանները վերածեցին իրական դաշնամուրի: Արդյունքում վեր բարձրացողների շուրջ 66 տոկոսը, փոխեց իր դիրքորոշումը՝ նախընտրելով աստիճաններով բարձրանալու ավելի առողջարար տարբերակը:


