ՀՐԱՊԱՐԱԿ ՆԵՏՎԱԾ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
![]() Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ![]() Սահմանադրական իրավունքի ու սահմանադրության էվոլուցիոն զարգացման աստիճանական ընթացքի պատմահամեմատական վերլուծությունը, սկսած սպարտայական բանավոր նորմերից մինչև օրս, թույլ է տալիս հստակ արձանագրել հետևյալ քաղաքագիտական հիպոթեզը, որը արդեն վաղուց կանոնի է վերածվել. Ժողովրդավարական հասարակություններում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ հասարակությունում առկա է խորը քաղաքական ճգնաժամ՝ կապված գործող Սահմանադրության շրջանակում պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման անհնարինության, կամ էլ քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձային զարգացման հետ: Վերոնշյալի հետ կապված բավական նյութ է պարունակում տարբեր երկրների քաղաքական պատմության ուսումնասիրությունը: Եթե շարունակենք այս տրամաբանությամբ, սահմանադրական փոփոխությունների բավական ստացված օրինակներ արձանագրվեցին նախկին Վարշավյան դաշինքի երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա և այլն), երբ այդ երկրների քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձային փոփոխությունը կարիք էր զգում սահմանադրական արձանագրման: ![]() Մեր ժամանակներում էլ քիչ չեն սեփական իշխանության երկարաձգման փորձերն ու օրինակները, հատկապես հետխորհրդային տարածաշրջանում: Ափշերոնյան մեր այսպես կոչված հարևանը, որտեղ խանական իշխանության հաջորդականությունը ապահովելու համար սահմանադրական փոփոխությունների դիմեցին: Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ռուսաստան, երկրներ, որտեղ իշխող վերնախաղը վերարտադրման վեգետատիվ բացատրությամբ սահմանադրությունը օգտագործում են որպես միջոց: Այդ քաղաքական տենդենցը չի սահմանափակվում միայն հետխորհրդային տարածքով, ![]() Իրականում այսօր Հայաստանում առկա է քաղաքական խոր ճգնաժամ, սակայն գոյություն չունի քաղաքագիտական որևէ օրինաչափություն քաղաքական ճգնաժամը կապել գործող սահմանադրության անգործության հետ: Քանզի առկա ճգնաժամը ավելի շատ սոցիալական, տնտեսական ու իրավական կիրառելիության արմատներ ունի, քան՝ իրավական սահմանադրական: Ստեղծված քաղաքական պարադիգմայի շրջանակում գործող իշխանությունների սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես հասարակության առջև ծառացած առկա խնդիրներից շեղվելու քաղաքական հնար և որպես եղածի նոխազ սահմանադրական ինստիտուտը օգտագործելու միջոց: Գործող հասարակարգի իրավիճակային ուսումնասիրումը ցույց է տալիս, որ առկա ներքաղաքական խնդիրների արեալը ավելի շատ իրավական ու հոգեբանական որոշակի ձեռնարկումներ է պահանջում, որի հնարավորությունը գործող սահմանադրական ինստիտուտը միանշանակ ընձեռնում է: ![]() Բոլոր Խորհրդային հանրապետություններում պատասխանատու կուսանձնակազմը կոլխոզից կոլխոզ սահմանադրական բարեփոխումների քննարկումներ կազմակերպեց կթվորուհիներից, հնձվորներից ու հովիվներից կազմված սոցիալիստական «ինտելեգեցիայի» հետ: Շուրջ երկու տարի տևած բաց քննարկումները հանգեցրին 1936թ. ժողովրդի կողմից ստալինյան սահմանադրություն անվանված նախագծի ընդունմանը: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից ստալինյան սահմանադրությունը հումանիզմի, իրավունքի ու ժողովրդավարության նորմատիվային բազայով ավելին էր, քան շատ եվրոպական երկրների տվյալ պատմական ժամանակահատվածում գործող սահմանադրությունները: Ինչպես ասում են, սահմանադրությունը՝ սահմանադրություն, բայց խորհրդային իրականության մեջ 36 թվականին հաջորդեց 37 թվականը, երբ այլախոհության դեմ պայքարը գերակայություն հաստատեց սահմանադրության նկատմամբ, և իշխանությունը պահպանելը դարձավ գերակա ու ամեն գնով իրագործվելիք տարբերակ: Ասում են՝ պատմությունն ապագայի հայելին է, որտեղ մեր ընդհանուր անցյալի պատկերներն են ուրվագծվում: Զուգահեռները մեր իրականության հետ, կարծում եմ, ավելորդ չեն, որից, ինչպես տեսնում եք, նույն միակուս իշխանության գարշահոտն է գալիս: | |
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
2124 reads | 16.07.2015
| |