ՀԵԼԼԱԴԱ, ՔՈ ՈՒԺԸ ՔՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
19.05.2014 \ 23:42 Reads: 3015
Պատերազմը զուտ ռազմական գործողություն չէր երկու կայսրությունների միջև: Այն երկու աշխարհների, երկու քաղաքակրթությունների՝ Արևելքի և Արևմուտքի բախում էր: Եվ եթե Հունաստանն իրենով չպատնեշեր Եվրոպան, դժվար է ասել, թե ինչ կերպ կընթանար պատմությունը:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ
15.05.2014 \ 12:50 Reads: 3799
Ժամանակակից Չինաստանն ազատ երկիր է, զարգանում են քաղաքական ու վերլուծական դպրոցները, վերլուծաբաններն ու մամուլը գործում են առանց խոչընդոտների, հետազոտական կենտրոնները սերտորեն համագործակցում ու մտքերի փոխանակում են կատարում արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Վերոհիշյալ հարցերն առաջ մղելու համար կարելի է ներգրավել Սփյուռքի ու Հայաստանի վերլուծաբաններին ու ուղեղային կենտրոններին:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՈՎ
13.05.2014 \ 01:13 Reads: 2355
Պարտությունը Սալամիսում շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի և, ամենասարսափելին, իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ամբողջովին ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ամուր խառնվածքին, ի վիճակի չէր տանել:
III. ՀՄԱՅՔԸ ԲՆԱԾԻ՞Ն Է, ԹԵ՞ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ. ՀՄԱՅՔ-ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
10.05.2014 \ 02:24 Reads: 6627
Հմայքի` ժառանգական, բիոքիմիական կամ տիեզերական ծագման վերաբերյալ գիտական բանավեճերն սկսվել են շատ վաղուց և շարունակում են ցայսօր:  Գոյություն ունի Մորենոյի տեսությունը, համաձայն որի` հմայքը ծնվում է մարդու հետ` օժտելով նրան հուզականության խորհրդավոր մասնիկներով (‹‹tele››-ներ), որոնք էլ, ըստ հոգեբանի, ձգում են մարդկանց դեպի համակրելի անձնավորություն կամ վանում են նրանից:
ՆԱԽ ՈՒՂԵՂՆԵՐԻ, ԱՊԱ ՄԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ ՍԱԼԱՄԻՍՈՒՄ
06.05.2014 \ 00:57 Reads: 2585
Բարձր կառուցվածք ունեցող պարսկական նավերը ճոճվեցին և աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական ռազմանավերի ճակատային հարվածի և նավաճանկման հնարավորությունները: Այդ երկու մարտաձևում էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեներին տարավ հարձակման: Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի:
II. ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՌՔԵՐԻ ՀՄԱՅՔԸ
04.05.2014 \ 02:25 Reads: 2539
…Երբ Ֆրանսիական հեղափոխության բոցաշունչ առաջնորդներից մեկը` մոլի յակոբինցի Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին, թագուհուն` Մարի Անտուանետին, և ժիրոնդիստներին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ երբ Տերմիդորից հետո Ռոբեսպիերը մի քանի ձայնի տարբերությամբ դուրս մնաց քաղաքականությունից և կորցրեց իշխելու լծակները, նրան գլխատեցին: Եվ այդ նույն ամբոխը երեկվա սիրված հերոսին հայհոյանքով, նզովքներով և լուտանքներով ուղեցեց դեպի գելիոտին:
ԹԵՐՄՈՊԻԼԵՆ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ
30.04.2014 \ 18:56 Reads: 6775
Այս հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. "Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել և հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադեսում”: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության՝ 300 սպարտացիներն առանց այլևայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտական դաստիարակության և հոգեկերտվածքի (մենտալիտետ) համաձայն:
I. ՀՄԱՅՔ. ՀՄԱՅԻՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ, ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇՈՒՆՉ ԱՌԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆՆԵՐԸ
25.04.2014 \ 02:25 Reads: 4813
Մեկ այլ օրինակ` Կազիմիր Մալևիչի ‹‹Սև քառակուսին››: Այն, որ հեղինակը հանճարեղ նկարիչ է և հիմնել է ավանգարդիզմի նոր ուղղություն` սուպրեմատիզմը, կասկածից վեր է: Մինչդեռ 79,5 x 79,5 չափերով անշուք կտավի առաջ կանգնած այցելուների մեծ մասը, համոզված եմ, ոչինչ չի զգում և հասկանում: Սակայն հիացական բացականչություններն անպակաս են սրահում: Ինչո՞ւ: Որովհետև կտավն արդեն հարյուր տարի է` հմայքի անվիճելի առարկա է, և դա վերանայման ենթական չէ:
«ԱՌԱՋԻՆԻՆ ԿԿԱՊԵՆ ԾԱՌԻՑ, ՎԵՐՋԻՆԻՆ ԿՈՒՏԵՆ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ»
24.04.2014 \ 12:16 Reads: 1677
Մարկեսի մահվանն առաջիններից արձագանքեցին ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման: Նրանց ցավակցական հեռագրերից պարզ դարձավ, որ Օբամայի երիտասարդության շրջանի ամենասիրելի գրողը Գարսիա Մարկեսն էր: ԱՄՆ նախագահն անգամ գրողի ընծայագրով գիրք ունի, որը մինչ օրս պահում է՝ իբրև մասունք: Պուտինն էլ, պարզվում է, գրողի մեծ երկրպագուներից է...
ՍՏԱԼԻՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻ՞, ԹԵ՞ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
22.04.2014 \ 01:58 Reads: 4962
Մեր աշխարհը հայրիշխանական է: Այն գերիշխանության ու ենթակայության աշխարհ է: Անհիշելի ժամանակներից իշխողը միշտ էլ եղել է տղամարդը, ենթարկվողը` կինը: Հույն հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ժամանակին պնդում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ, ոչ թե կին: Ի՞նչ արած, այդպիսին էր ժամանակին քաղաքակրթությունը:
ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
22.04.2014 \ 01:23 Reads: 3536
Ամեն ինչ վերջացավ այնպես, ինչպես վերջանում են բոլոր հերոսապատումները: Գտնվեց կամավոր մատնիչ` Եպիալտես անունով: Մեծ պարգև ստանալու ակնկալությամբ նա ներկայացավ Քսերքսեսին և հայտնեց այն կածանի մասին, որը լեռան վրայով տանում էր Թերմոպիլե, և դրանով իսկ կործանեց հելլեններին` ինքը լինելով հելլեն: Նա պարսիկների համար կանաչ լույս վառեց դեպի Աթենք…
Ե՞ՐԲ ՀԱՍԱՐ 75-ԻՆ
18.04.2014 \ 23:17 Reads: 2187
Բարեկա՛մս, «ո՞ւմ տարածքում է սարը» հարցը լսել չեմ ուզում, իսկ պատասխանելուՙ բերանս չի բացվում... դո՛ւ գտիր այդ հարցի պատասխանը, չէ՞ որ դու այն դիվանագետն ես, որ համարձակություն ու ազնվություն ունես քո հարցազրույցներում ասելուՙ չգիտեմ: Կգտնվի արդյոք մեկը, որը հրապարակավ հայտարարի, թե ինքն ինչ-որ բան չգիտե, քո այդ կեցվածքը հիրավի դիվանագետին է վայել:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
17.04.2014 \ 22:08 Reads: 6567
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ գոյություն ունեն էմպաթիայի, կարեկցանքի և բարյացակամություն միջև: Սրանք երեքն էլ հաղորդակցության գործակիցներ են, սակայն բոլորն էլ տարբեր կատեգորիաներ են: Երբ կարեկցում ենք` խղճում ենք: Երբ բարյացակամ ենք` մաղթում ենք հաջողություն: Սակայն և՛ կարեկցանքը, և՛բարյացակամությունը ձե՛ր զգացմունքներն են:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
15.04.2014 \ 23:49 Reads: 1781
Սիրելի են այն մարդիկ, որոնք հոգով ու խելքով միշտ երիտասարդ են եւ առաջացած տարիքում էլ ժողովրդին ասելիք ու տալիք ունեն: Դրա համար էլ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանին, որը դիվանագիտությանը նվիրված արժեքավոր գրքերի հեղինակ է, ճանաչված քաղաքագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ամբիոնի վարիչ, ի դեպ` այդ պաշտոնը ստացել է վերջերս, չեմ ուզում ասել`«Շնորհավոր ծննդյանդ 75-ամյակը», այլ`«Շնորհավոր ծննդյանդ հոբելյանը. իմաստուն, շատերի սերն ու հարգանքը վայելող երիտասարդ Արման Նավասարդյան»:
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com