ԱՐԴՅՈ՞Ք ՈՐԵՎԷ ԱԶԳԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է
![]() հոգեբան, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ ![]() 1) տվյալ հատկությունը (X) կարող է լինել նաև մի շարք այլ էթնոսների հոգեկան հատկությունների թվում, բայց ոչ այնպես զարգացած ու շեշտված չափով, ինչպես տվյալ էթնոսի մոտ, և նրանց ինքնության հետ անմիջականորեն կապված չլինելով։ 2) Խնդրո առարկա գիծը տվյալ էթնոսի հոգեկերտվածքում մտնում է այնպիսի զուգորդություններ մեջ, որոնք հատուկ են միայն տվյալ էթնոսին։ Այդ նշանակում է, որ X1, X2,… Xn գծերն առանձին - առանձին կամ փոքր խմբերով մտնում են նաև այլ էթնոսների հոգեկերտվածքի մեջ, բայց դրանց ամբողջական զուգորդությունը դիտվում է միայն տվյալ էթնոսի մոտ։ Այդ զուգորդությունը վերաբերում է նրա էությանը։ Օրինակ, աշխատասիրությունը (X1) մեկ էթնոսի հոգեկերտվածքում կարող է սերտորեն կապված լինել անհատապաշտության (ինդիվիդուալիզմի, X2) հետ, ստեղծելով կայուն զուգորդություն (X1 – X2), մինչդեռ մեկ այլ էթնոսի մոտ այն կայուն կերպով կապված է լինում կոլեկտիվիզմի (X3) հետ, արդյունքում տալով նոր զուգորդություն։ Դա նշանակում է, որ էթնոսների ինքնությունը որոնելիս ավելի շուտ պետք է որոնել հոգեկան գծերի բարդույթներ, այլ ոչ թե առանձին, մեկուսացված հոգեկան գծեր։ Օրինակ, դավաճաններ կան բոլոր ազգերի մեջ, բայց որպես բնավորության գիծ տարբեր ազգերի մոտ այն կապված է լինում բնավորության տարբեր գծերի հետ։ Մեկի մոտ այն կապված է լինում փառասիրության հետ, մյուսի մոտ պայմանավորված է լինում վախկոտությամբ, իսկ երրորդ էթնոսի հոգեկերտվածքում՝ հիմնականում հարստանալու տենչի հետ։ Այսպիսի յուրահատուկ կապերի մեջ դավաճանությունը, որպես բնավորության գիծ և վարքի տեսակ, որոշ փոփոխություններ է կրում՝ ստանալով էթնիկական երանգավորում։ | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
2425 reads | 12.06.2013
| |