ԼԻԱՐԺԵՔ ԷԹՆՈԿԻՐ
![]() ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ Դժվար չէ նկատել, որ երբ մենք դիտում ենք այս կամ այն էթնոսի անդամներին (էթնոկիրներին, այսինքն համապատասխան էթնիկականության կրողներին), նրանց վարքն ու մտավոր գործունեության արդյունքները, ապա տեսնում ենք, որ ըստ էթնիկական գծերով իրենց «հագեցվածության» նրանց միջև էական տարբերություններ կան։ Նրանցից մեկը շատ լավ գիտե իր լեզուն, իսկ մյուսը՝ վատ, և կան նաև այնպիսիք, ովքեր իրենց էթնոսի լեզվին բոլորովին ծանոթ չեն, խոսում և մտածում են այլ լեզվով։ Մեկը շատ լավ գիտե իր ժողովրդի պատմությունը, իսկ մյուսի ունեցած տեղեկությունները լոկ մակերեսային են։ Մեկը կարդացել է իր ազգի քիչ թե շատ հայտնի գրողների ստեղծագործությունները, մինչդեռ մյուսը դրանց մասին անգամ չի լսել։ Մեկը գերադասում է ապրել իր ազգի մեջ, հայրենիքում, և ծառայել նրան, մինչդեռ մյուսն ապրում ու գործում է այլ երկրում՝ առանց որևէ գործնական կապ ունենալու իր պատմական հայրենիքի հետ։ Կան նաև այնպիսիները, ովքեր ժամանակ առ ժամանակ այցի են գնում իրենց ժողովրդի պատմական հայրենիք՝ երբեմն այդ ճանապարհորդությունը հայրենասիրական լուրջ արարք համարելով։ Մեկը բնորոշ էթնիկական հատկությունների և մշակույթի կրող է, քանի որ ազգային ընտանիքում է մեծացել, մինչդեռ մյուսը խառնածին է։ ![]() | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
2603 reads | 23.04.2013
| |