Ի՞ՆՉ Է ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
![]() ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ ![]() Այդ բարդույթի մեջ մտնում են հետևյալ հիմնական բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բավականին բարդ երևույթ է. 1) տվալ խմբի անդամների ընդհանուր ծագումը կամ պատկերացումն այդպիսի ծագման մասին, 2) էթնոսի կամ ազգի լեզուն, 3) մշակույթի մյուս բաղադրիչները՝գրականություն, արվեստ, պատմագիտություն, ավանդույթներ և սովորույթներ, վարքային և այլ տեսակի ստերեոտիպեր, և այլն, 4) գրաված տարածքը և նրա արտացոլումը ազգի անդամների, նրա էթնոկիրների հոգեկանում, 5) էթնիկական ինքնագիտակցությունը (էթնիկական «Ես»-ը և «Մենք»-ը. «Ես հայ եմ», «Մենք հայեր ենք» և նման այլ լեզվական դրսևորումներով), 6) էթնիկական սիմվոլիկան և նրա արտացոլումը տվյալ էթնիկականությունը կրող մարդկանց հոգեկանում, 7) էթնիկական հոգեկերտվածքն իր բոլոր հիմնական բաղադրիչներով՝ էթնիկական խառնվածքով և բնավորությամբ, հիմնական արժեքային կողմնորոշումներով և դիրքորոշումներով և այլն, 8) կրոնական աշխարհայացքն ու սիմվոլիկան և այլն, 9) էթնոկիրների ռասայական (մարդաբանական) առանձնահատկությունները, որոնք, իրենց հերթին, մի բարդ զուգորդություն են կազմում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով խոսում է էթնոհոգեբանական և էթնոքաղաքական խնդիրների մասին, պետք է որոշակի պատկերացում ոնենա էթնիկականության այս բարդ կառուցվածքի մասին, այլապես նրա կողմից բերվող փաստարկների աղյուրի և հիմքի մասին ստիպված ենք լինելու միայն կռահումներ և վերագրումներ կատարել։ Բայց դա դեռ բոլորը չէ։ | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
3358 reads | 02.07.2013
| |