ԱՆՁԸ ԵՎ ԻՐ ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
![]() ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ ![]() Դա գիտական մոտեցում չէ։ Օրինակ, որևէ կոսմոպոլիտ կարող է իր գործունեության բնագավառում առաջնակարգ մասնագետ լինել, նույնիսկ լավ հայր և ղեկավար լինել։ Այստեղ խոսքը միայն նրա անձի մի կողմի՝ էթնիկականության, որպես էթնոկրի՝ նրա յուրահատկության մասին է։ Ահա թե ինչու երբ մենք որևէ հայ մարդու մասին ասում ենք, թե նա լրիվ կամ նույնիսկ լիարժեք հայ չէ, ապա դա նրա ողջ անձի գնահատականը չէ, այլ նրա մի կողմի՝ էթնիկական անձի, նրա մեջ ազգային հոգեկերտվածքի առկայության և վերջինիս զարգացման աստիճանի մասին է։ Այդ նույն մարդը կարող է լինել մեկ այլ երկրի շատ օգտակար և նվիրված քաղաքացի՝ գրեթե «լիարժեք ֆրանսիացի», «գրեթե լիարժեք ամերիկացի» և այլն։ (Այլ, և հոգեբանական տեսակետից կարևոր խնդիր է, թե ուրիշ էթնոսի հետ նույնացումը կամ կոսմոպոլիտիզմը ինչ ազդեցություն են գործում անձի մյուս կողմերի վրա։ Այս խնդիրը նոր հետազոտություն է պահանջում)։ | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
2524 reads | 14.08.2013
| |