ԺՆՅԱՆԱ - ՅՈԳԱ
![]() Ժնյանա-յոգան գիտելիքի, աշխարհի ու սեփական էության ճանաչման յոգան է։ Աշխարհին յոգայի մասին հայտնի առաջին տեքստը պատկանում է Պատանջալիին, որը յոգան բնորոշել է որպես մտքի հանգստացման, գիտակցությունը անշարժության բերելու և մտքի տատանումները վերացնելու միջոց։ Պատանջալին դրան հասնելու համար տվել է 8 հաջորդական աստիճաններ։ Նրա համակարգը կոչվել է Աշտանգա-յոգա (ութ ճյուղ), որը տանում է "Ես”-ի բացարձակ ինտեգրացիային էքստազային գիտակցության հետ անձի ձուլման ճանապարհով։ Ահա այդ 8 աստիճանները. 1. Յամա [Ախիմսա (ո՜չ բռնությանը), Սատյա (ճշմարտացիություն), Աստեյա (մի գողացիր), Բրախմաչարյա (պատասխանատվություն սեքսուալ էներգիայի նկատմամբ), Ապարի գրախա(հրաժարում նյութականից)] 2. Նիյամա [Սաուչա (ֆիզիկական մարմնի մաքրություն), Սանտոշա (բավարարվածություն), Տապաս (ծայրահեղությունների նկատմամբ անտարբերություն), Սվադխյայա (ինքնազարգացում՝ երբ դադարում ենք սովորել, սկսում ենք մահանալ), Իշվարապրանիդխանա (հավատարմություն կյանքի փիլիսոփայական կերտվածքին)]։ 3. Ասանա (մարմնական դիրք, վարժանք) 4. Պրանայամա (շնչառական վարժություն) Խատխա-յոգա 5. Պրատյախարա (մտքի անջատում զգայարաններից) 6. Դխարանա (կենտրոնացում) 7. Դխյանա (մեդիտացիա) Կրիյա-յոգա 8. Սամադխի (մաքուր գիտակցություն, երանություն, միաձուլում Աստվածային գիտակցությանը)։ Անկախ այս սխեմայից Յոգայի տարբեր ուղղություններ, ճյուղեր մշակում, առաջ են տանում այս ամբողջից որոշ հարցեր, պրոբլեմներ, առաջարկում յուրահատուկ լուծումներ։ Դժվար է խիստ ճշգրտությամբ սահմանազատել Ռաջա-յոգան Կրիյա Յոգայից, կամ Տանտրա-Յոգան Կունդալինի-Յոգայից եւ այլն։ Կարևորը՝ որ աշակերտը պատկերացնի այն ամբողջական ճանապարհը, թե ինչից է սկսում և ուր է ուզում գնալ, թե ուր է հասել իր զարգացմամբ և դեռ ինչքան ճանապարհ կա անցնելու։ | |
| ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ | |
| 3097 reads | 24.03.2014
| |


Ժնյանա-յոգան գիտելիքի, աշխարհի ու սեփական էության ճանաչման յոգան է։ Աշխարհին յոգայի մասին հայտնի առաջին տեքստը պատկանում է Պատանջալիին, որը յոգան բնորոշել է որպես մտքի հանգստացման, գիտակցությունը անշարժության բերելու և մտքի տատանումները վերացնելու միջոց։ Պատանջալին դրան հասնելու համար տվել է 8 հաջորդական աստիճաններ։ Նրա համակարգը կոչվել է Աշտանգա-յոգա (ութ ճյուղ), որը տանում է "Ես”-ի բացարձակ ինտեգրացիային էքստազային գիտակցության հետ անձի ձուլման ճանապարհով։ 

