ԵՐԲ ՊԱՐԶ «ԱՅՈ»-Ն ԼԱՐՎԱԾ ՈՐՈԳԱՅԹ Է
![]() Եթե շատ տղամարդկանց «այո»-ն այո է, իսկ «ոչ»-ը` ոչ, կանանց մոտ մի փոքր այլ է: Նրանք այդ հարցում ավելի մոտ են արևելյան ժողովուրդներին, որոնք հաճախ խուսափում են «ոչ» բառն արտաբերելուց: Եթե տղամարդու «կարող է պատահել», «թերևս», «մի գուցե», «տեսնենք» արտահայտությունները կրում են անորոշության, նաև որոշ բացասական նրբերանգ, ապա կնոջ նույն խոսքերի արանքում կա կիսատոնների մի ամբողջ սպեկտոր: ![]() Կնոջ «կարող է պատահել»-ը նշանակում է բազմանշանալից և խոստումնալից «այո», և եթե տղամարդը չի հասկանում և դադարում է նրան սիրահետել, ապա կնոջ համար նա կորած մարդ է: Կինը դիտավորյալ տալիս է հարցեր, որոնց պատասխանը միայն կարող է լինել «ոչ»: Այդպիսով կինը բացառում է այն արգելքները, որոնք խանգարում են իր և տվյալ անձնավորության մոտիկությանը: Մի քանի նման «սադրիչ» հարցերից հետո նա տալիս է առաջին հայացքից անմեղ, բայց առանցքային և որոշիչ հարցը, որին տղամարդը, թեթևացած շունչ քաշելով, պատասխանում է «այո»: Վերջ: Կինը հասել է իր նպատակին: Այս «այո»-ն ազդարարում է, որ տղամարդը հայտնվել է նրա ցանցում: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2185 reads | 18.06.2013
| |