ԶՐՈՒՅՑ, ՈՐԸ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ Է ՆՈՒՅՆԻՍԿ ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ
![]() Տղամարդու ուղեղը մղված է խնդիրների լուծմանը, կնոջ ուղեղը` գործընթացներին: Ավստրալիացի գիտնականները հաշվել են, որ կանացի շատախոսությունը կապված է նրանց ուղեղի կառուցվածքի հետ: Կանացի ուղեղի այն մասը, որը հսկում է խոսքի 20 %-ը, ավելի մեծ է, քան տղամարդու ուղեղի համապատասխան մասը: Դրանով է բացատրվում նաև հանգամանքը, որ կանայք ունեն լեզվական լավ ունակություններ: Կնոջ ուղեղը օրվա մեջ ի վիճակի է ձևավորել և արտաբերել 6-8 հազար բառ, տղամարդու ուղեղը` 2-4 հազար բառ: Երբ տղամարդն իր բաժին բառապաշարը աշխատանքի վայրում սպառելուց հետո գալիս է տուն, տանը կինը նրան կարող է հրամցնել ևս 4-5 հազար բառ: Ընկերուհիները, որոնք ամբողջ օրն անցկացնում են միասին, բաժանվելուց հետո հեռախոսով խոսում են ևս մի քանի ժամ: Հայտնի դեպք է, որ երկու կին 10 տարի միևնույն բանտախցում միասին նստելուց հետո երբ դուրս են գալիս, դարպասների առաջ խոսում են ևս մեկ ժամ: Կանանց շատախոսությունը հնուց շատ տարածված է եղել նաև զուգարանում` մինչև Թոմաս Կրեպերի ունիտազի զուգարանակոնքի գյուտը, որը զրկեց կանանց այդ հաճույքից: Հին և բարի ժամանակների ավանդույթները հիշելով` ամերիկյան գործարարները Բիրմինգհեմում վերջերս սկսել են հասարակական զուգարաների խցիկներում կողք-կողքի տեղադրել երկու ունիտազ` հնարավորություն ընձեռնելով կանանց չզրկվել զրուցելու հնարավորությունից բնական պահանջները բավարարելու պահին: Կինը դժվարությամբ է լռում: Սակայն երբ լռում է, այդ լռությունը օգտագործում է որպես պատժամիջոց: Լռելը կարող է պատժամիջոց լինել միայն մեկ ուրիշ կնոջ նկատմամբ: Իսկ երբ կինը մտածում է, թե լռությամբ պատժում է ամուսնուն կամ զուգընկերոջը, չարաչար սխալվում է: «Կյանքումս էլ քեզ հետ չեմ խոսի». Այս սպառնալիքը միայն ուրախություն կարող է պատճառել տղամարդուն, որը, որպես կանոն, հոգնած է լինում կնոջ շատախոսությունից: Կնոջ շատախոսությունը և տղամարդու լռակյացությունն ունի իր էվոլուցիոն պատճառները: Ի սկզբանե կինը քարանձավում գտնվել է խմբակային միջավայրում, մյուս կանանց և երեխաների հետ: Իսկ տղամարդիկ գնացել են որսի և ձկնորսության: Այդ ընթացքում նրանք լռել են որսը կամ ձուկը չփախցնելու համար: Ժամանակակից տղամարդիկ ևս քիչ են խոսում որսի կամ ձկնորսության ժամանակ: Կանայք մինչև տղամարդկանց գալը հավաքել են պտուղներ և բույսեր ու անընդհատ խոսել են, ձայնել են մեկմեկու` իրար չկորցնելու համար: Երբ ժամանակակից կանայք գնում են «շոպինգի», նույնպես անընդհատ խոսում են: Կնոջը պետք չէ զրույցի վերջնական արդյունքը: Նրանք խոսում են իրար հետ կապ հաստատելու համար: Սա էլ ունի իր բացատրությունը: Կինը եղել է և կա օջախի պահապանը, մարդկային ցեղի գոյատևման ապահովողը: Դրա համար էլ նրան պետք են եղել սերտ և ամուր կապեր երեխաների և իր կյանքը պահպանելու համար, եթե նրա տղամարդը կռվից կամ որսից չվերադառնա: Դրա համար նա մանրամասն հետաքրքրվում է խմբի յուրաքանչյուր անդամով, ով ով է, ով է բարեկամ, ով է թշնամի, որտեղից կարող է վտանգ սպառնալ: Այս ամենը գրեթե առանց փոփոխության փոխանցվել է մինչև մեր սերունդները: Այսպիսով, կնոջն ի վերուստ է տրված խոսելու առաջնայնությունը: Իսկ տղամարդիկ թող գլուխները կախ լսեն և լավագույն դեպքում լռեն: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2331 reads | 14.07.2013
| |