ՍԵՔՍՈՒԱԼ ԴՐԱԽՏ 30-45 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Մասնագետների կարծիքով, տղամարդիկ այդ տարիքում տառացիորեն վայելում են սեքսուալ դրախտի բարիքները: Դրությունն այլ է իգական սեռի համար: Մինչև 25 տարեկան երիտասարդ աղջիկները առանձին ուշադրություն չեն դարձնում սեռական հարաբերություններին և ֆիզիոլոգիական առումով շատ էլ չեն զգում դրա կարիքը: Դառնալով 30 տարեկան` գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բախվում են մեկ այլ իրականության հետ: Այդ հասակում նրանց ընտրության հնարավորությունները օրեցօր պակասում են: Տեղի է ունենում այսպես ասած «ամուսնության սեղմում»: Երբ 30-ից հետո կնոջ մոտ ցանկություն է առաջանում երկարաժամկետ կապվել մեկի հետ, ամուսնանալ, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, սարսափով հասկանում է, որ չի կարող ընտրել որևէ մեկին և թախիծով է հիշում բազմաթիվ տղամարդկանց, որոնք շրջապատում էին իրեն ուսանողական տարիներին: Նրանք հաճախ մնում են մենակ, իսկ սեքսուալ դրախտը, որտեղ նրանց տարիքի տղամարդիկ են գտնվում, իրենց դռները փակ են պահում բալզակյան տարիքի հասած կանանց համար: | |
| ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
| 2638 reads | 31.05.2013
| |

Մասնագետների կարծիքով, տղամարդիկ այդ տարիքում տառացիորեն վայելում են սեքսուալ դրախտի բարիքները: 

