ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
![]() Հոնոլուլուի համալսարանում անցկացրել են այսպիսի մի փորձարկում: Իրար անծանոթ ուսանող-ուսանողուհիների հրավիրել են առանձնացած մի տեղ: Չնայած իրենց ազատամտությանը և ֆեմինիզմի գաղափարներին նվիրվածությանը, հրավերն ընդունել են աղջիկների ընդամենը 6%-ը: Տղաների գրեթե 100%-ը արձագանքել է հրավերին: Հետո միանգամից, առանց որևէ նախաբանի, հնչում է առաջարկ` զբաղվել սեքսով: Տղաների 85%-ը ուրախությամբ համաձայնվում է, իսկ աղջիկներից` ոչ ոք: Փորձագետները համոզված են, որ աղջիկների կատեգորիկ հրաժարականը ամենևին էլ պայմանավորված չէ նրանց ամաչկոտությամբ կամ համեստությամբ: Բանը նրանում է, որ աղջիկների ուղեղում ենթագիտակցական մակարդակով հանդես է գալիս մայր Բնության կանխադրույթը` (պոստուլատ), այն է` սերնդի շարունակությունը պետք է լինի որակյալ: Քանի որ կինը կարող է ծնել տարին մեկ անգամ, պետք է բծախնդիր լինի զուգընկերոջ ընտրության գործում: Իսկ տղամարդն ի վիճակի է տարվա ընթացքում բեղմնավորել շատ կանանց: Նրա սեքսի շարժառիթը ոչ թե որակն է, այլ քանակը: ![]() Կնոջ մայրական բնազդն` ինտուիցիան, ավելի ուժեղ է, ավելի զարգացած` քան տղամարդու հայրական բնազդը: Մայրերը հավասարապես են սիրում և լավ, և վատ երեխաներին: Հայրերն ավելի շատ սիրում են լավին: Չինական փիլիսոփայության մեջ խիստ սահմանազատվում են կանանց և տղամարդկանց սեքսուալ մտածելակերպը, կյանքի, ընտանիքի սկզբնավորման գաղափարը, որոնք կոչվում են ‹‹յան›› տղամարդկային և ‹‹ի›› կանացի: Իսկ անգլիացի գիտնականները կարծում են, որ կանայք և տղամարդիկ տարբերվում են անգամ իրենց քիմիական բաղադրությամբ: Օրինակ` մարդու մազերի մեջ բացի մարգանեցից, պղնձից, յոդից, սնդիկից և քլորից կա նաև ոսկի: Պարզվում է, որ կնոջ մազերի մեջ ոսկին 5-6 անգամ շատ է: Այնպես որ, նրանց հանգիստ կարող ենք անվանել ոսկեհեր: Բացի այդ, կնոջ սեփականատիրական հատկանիշներն ավելի ցայտուն են արտահայտվում, քան տղամարդկանց: Կնոջ աշխարհն իր ընտանիքն է: Նրա կարծիքով, ընտանիքը առաջին հերթին հենց ինքն է: Նա է զբաղվում տնտեսությամբ, երեխաներով, հոգ տանում ամուսնուն: Այդ պատճառով, երբ կինը խոսում է ընտանիքի մասին, չի ասում «մեզ մոտ», այլ ասում է «ինձ մոտ»: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2732 reads | 28.04.2013
| |