ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏԻՊԵՐԸ
Հիմա տեսնենք, թե ինչ տիպի տղամարդկանց կարող են հանդիպել կանայք իրենց գիտակցական կյանքի ընթացքում: ![]() Սրանք իրենց բոլորից բարձր և ամենակարող համարող անձինք են: Արկածային ֆիլմերի, մարտաֆիլմերի անհաղթ հերոսներ (Զեյմս Բոնդ): Սուպերմեննները տարբերվում են հասարակ մահկանացուներից իրենց արիությամբ, անվախությամբ և վճռականությամբ: Կինը նրա կյանքում ընդհանրապես մեծ տեղ չի գրավում և խաղում է երկրորդական դեր: Նրա ուշադրությունը երբեմն գրավում են վառ գեղեցկություն և սեքսուալ գրավչություն ունեցող կանայք: Սուպերմենը վիրտուալ, ոչ ռեալ կերպար է, ինչպես դիցաբանության հերոսը (Աքիլլես, Պրոմեթևս, Հերկուլես և ուրիշներ): Սկիզբ է առնում անտիկ աշխարհի գրականությունից: Սուպերմենի կերպարը հետագայում իր զարգացումն է ապրել փիլիսոփայությունում (Նիցշե) և գեղարվեստական գրականությունում (Ջեկ Լոնդոն): Սուպերմենի պաշտամունքը մեծ տեղ է գրավել ֆաշիզմի գաղափարախոսության մեջ: ![]() Դոն Ժուան կամ Լովելաս Այդ տիպի տղամարդիկ ապրում են մի սիրահարությունից մյուսը: Մշտապես սիրահարված են որևէ կնոջ: Պաուզան լինում է աննշան: Հետո ընկնում են հիսաթափության մեջ և կորցնում հետաքրքրությունը կրքի վերջին օբյեկտի նկատմամբ: Հետո լովելասը փնտրում է սիրո նոր առարկա, որն ավելի գրավիչ է կամ պարզապես այլ տիպի կին է: Հարատևությունն անհարիր է Դոն Ժուանին: Այս կատեգորիային են պատկանում կանանց կողմից երես առած պոետները, գրողները, նկարիչները, արտիստները: Տուրգենևը, Տոլստոյը, Մոպասանը և շատ հայտնի գրողներ ասել են, որ առանց սիրահարվելու նրանք չէին կարող գրել: Պուշկինն իր օրագրում նշել է 36 կնոջ անուն, որոնց նա նվաճել է: Գյոթեն, Բայրոնը, Իսահակյանը սիրել են շատ կանանց, առանց որոնց հազիվ թե կարողանային ստեղծել բարձրարժեք գործեր: Կինը Դոն Ժուանի համար ոգեշնչության աղբյուր է, կյանքի էներգիա, գեղեցկության խորհրդանիշ, մուսա: Բայց կինն այդ տիպի մարդու համար երբեք հանդես չի գալիս որպես ողջ կյանքի ընկեր ու կողակից: Նույնիսկ եթե լովելասն ամուսնանում է իր երազանք-կնոջ հետ, ինչպես Պուշկինը Նատալիա Գոնչարովայի հետ, միևնույն է, նա հանդիպում է նոր սերերի և նոր կրքերի: Դոն Ժուանն ունի գայթակղելու մեծ փորձ և տեխնիկա: Նա գործում է արագ, վճռական, ընտրյալին ժամանակ չի տալիս ուշքի գալու, հասկանալու կատարվածը կամ դիմադրելու: Կանանց տրվելուն մեծապես նպաստում են Դոն Ժուանի մասին հյուսված առասպելները, թե իբր նա կարող է պարգևել երկնային հեշտանք և անկրկնելի հաճույք, որն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Դոն Ժուանի կյանքը չընդհատվող սիրային արկած է: Նրանց հետ առնչվող կանայք, բնականաբար, ցանկանում են երկարացնել սիրային կապը: Բայց հենց որ նրանք այդ մասին ակնարկում են, Դոն Ժուանն այլևս չկա: Նա անհետանում է կնոջ տեսադաշտից: Գոյություն ունի մեծ տարբերություն գրական հերոս Դոն Ժուանի, որը զարդարված է ռոմանտիկ լուսապսակով, և կյանքում հաճախ հանդիպող ալֆոնս-ժիգալոյի միջև: Սրանք կոչվում են ռոմանտիկ ստախոսներ: Նրանք բարձր կարգի պրոֆեսիոնալ խաբեբաներ են` ամենավտանգավոր տիպը կնոջ համար: Նրանք ընդունակ են անուղղելի էմոցիոնալ, հոգեբանական և ֆինանսական վնաս հասցնել կնոջը: Վտանգը նրանում է, որ կանայք, հաճախ հասկանալով հանդերձ, ուժ չեն գտնում ազատվել լարված որոգայթից, քանի որ ռոմանտիկ ստախոսը` ինքը ամենևին չսիրելով դիմացինին, նրան անհույս սիրահարեցնում է իրեն: ![]() Չկայացած Դոն-Ժուան: Փնտրում է զիջող կանանց կոլեկցիան լրացնելու և ինքնահաստատվելու համար: Այս տիպը կազմավորված է վիրավորանքի և սեքսուալ ձախորդությունների հետևանքով: Հիմա նա վրեժ է լուծում ապացուցելու համար, որ կանայք սխալվել են: ![]() Ընտանիքասեր Սա Դոն Ժուանի հակապատկերն է: Ունի հստակ ուղղվածությունը դեպի կինը և երեխաները: Սեքսուալ առումով հարմարվում է կնոջ պահանջներին: Նա այնպիսին է, ինչպիսին որ կինն է ցանկանում տեսնել ամուսնուն: Տանը և աշխատանքում ջանասեր է: Սակայն երկնքից աստղեր չի որսում: Ունի հոբբի: Ընտանիքասերների մեծ մասը, դժբախտաբար, միջակություններ են: ![]() Հարմար, լավ ամուսիններ են վճռական և եռանդուն կանանց համար, որոնք նրանց վերաբերվում են ինչպես երեխայի: Այդպիսի կանանց համար սիրել նշանակում է խղճալ, հովանավորել, պաշտպանել: Դրա հետևանքով այդ տիպի ամուսիններն ընկնում են կնոջ «կրունկի տակ»: Աշխատանքի վայրում նրանք պատասխանատու են, կարգապահ, հաճախ ունեն չբացահայտված ներուժ: Եթե կինը չարաշահում է իր իշխանությունը տղամարդու վրա, նա կարող է ամուսնալուծվել կամ դառնալ հարբեցող: Իսկ ինչ կարգի տղամարդկանցից է կանանց խորհուրդ տրվում հեռու մնալ. 1.Մեծահասակ տղամարդկանցից, որոնք «մամայի բալիկ» են: 2.Խանդոտից: 3.Մեծամտից, սնապարծից: 4.Ժլատից, որը միշտ պետք է կասկածի որ դու շատ ես ծախսում: 5.Հարբեցողից, որը երբ չի խմում, կարող է և լինել լավ ամուսին: Բայց դա լինում է հազվադեպ: 6.Կնամոլից: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
3628 reads | 08.08.2013
| |