ԿՆՈՋ և ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
![]() Կնոջ և տղամարդու աչքերն ունենալով նույն կառուցվածքը, տարբեր ձևով են ծառայում նրանց: Ամեն ինչ սկիզբ է առել վաղնջական ժամանակներից: Նախամարդը, դուրս գալով որսի, հետևել է գազանին առանց կողքերը նայելու: Իսկ կինը, լինելով օջախի պահապան, զարգացրել է շրջապատը դիտելու ունակությունը, որպեսզի տեսնի, թե որ կողմից է վտանգ սպառնում երեխաներին և իրեն: Տղամարդը տեսնում է ավելի հեռուն, նրա տեսողությունը կարելի է համեմատել հեռադիտակի հետ: Նա կարծես աշխարհին նայում է թունելի մի ծայրից: Կնոջ տեսողությունը ծայրամասային (պերիֆերիկ) է: Նրա տեսադաշտն աչքի երկու կողմից կազմում է ամենապակասը 45 աստիճան: Որոշ դեպքերում` 180 աստիճան: Շնորհիվ այս առանձնահատկության, կինն առանց դժվարության կարող է գտնել անհրաժեշտ առարկան իրերի կույտի մեջ, դարակում, բնակարանի ուզած անկյունում, ինչը մեծ դժվարություն է ներկայացնում տղամարդու համար. չէ՞ որ նա դիտում է նեղ խողովակի միջով, կինը ներառում է ողջ դաշտը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդը ենթագիտակցորեն նախ փնտրում է բառը` առարկայի անվանումը: Եթե նա սառնարանում փնտրում է կարագը, ապա այն տեսնում է, երբ կարդում է փաթեթի գրառումը` «Կարագ», իսկ եթե գրությունը չի երևում, նա կարող է այն չտեսնել անգամ իր աչքի առաջ: Այս բոլորը խոսում է այն մասին, որ կնոջ դիտողականությունը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդուն: Իսկ կան մասնագիտություններ, որտեղ այն օդ ու ջրի նման անհրաժեշտ է տղամարդուն (դիվանագետ, հետախույզ, քննիչ և այլն): Դրան մարդիկ հասնում են հատուկ պարապմունքների օգնությամբ: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2152 reads | 08.06.2013
| |