ԿԱՆԱՑԻ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԴԵՄ
Դրանք կարող են լինել վերբալ կամ ոչ վերբալ միջոցներով կամ խառը (պառավերբալ): ![]() Նպատակը դիմացինի մոտ մեղավորության բարդույթ առաջացնելն է: «Բայց ի՞նչ եմ արել»: Եթե ամուսինը տալիս է սակրամենտալ այս հարցը, կինը ներքուստ հրճվում է: Կնշանակի ջանքերը մոտ են արդյունքին: Բայց եթե չի հնչում ամուսնու նոր մեղայականը, և զղջանքը չի խորանում, կնոջ գործողություններն ընդունում են ավելի մարտական և սպառնալից բնույթ: ‹‹Սառը պատերազմ››. Էմբարգո է դրվում ամեն ինչի վրա: Սառը պատերազմի խորհրդանիշը ‹‹մարմարե արձանն է››: Սա նույն ‹‹մեռնող կարապն է››, միայն քարացած պոզայում: Ոչ մի շարժում, ոչ մի հնչյուն: Հայացքը սառած է մի կետի վրա: ![]() Հանկարծ սկսում է ‹‹Սուսերով պարը››: Կտրուկ շարժումներ, պոռթկուն ժեստեր: Կինն ասես չի էլ նկատում ամուսնուն: Սկզբում տեսարանը համր է, հետո պայթում է շանթը` շշմած ամուսնու գլխին: Սա իսկական պատերազմ է: Հանդիմանության հեղեղ: Տեղում է խոսքերի և գանգատների տարափ: Դրանք կարող են սկսվել մենախոսության և լացի տարբեր նրբերանգներով, հետո փոխակերպվել ահեղ հնչյունների ու մարտական կոչեր հիշեցնող կռինչի ու սպառնալիքների: «Ինձ տեղն է…», «Ախր, ինձ ասում էին, չէ՜», «Մամաս ինչքա՜ն էր զգուշացնում…», «Էս ում հետ եմ կյանքս կապել…», «Ի՜նչ տղաներ էին հետևիցս վազում»: «Վերջ, գնում եմ մորս տուն»: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2243 reads | 15.06.2013
| |