ԵՐԲ ԿԻՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ «ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ»
![]() Այսպիսով, նա է կանխորոշում զրույցի թեման, ուրվագծում է սցենարը և կատարում դերաբաշխում` պայմաններ ստեղծելով զրույցի ընթացքում գերակայելու համար: Սովորաբար խոսակցության ժամանակ հաղթող է ճանաչվում նա, ով ասում է վերջին խոսքը: Կինը չի ցանկանում հաղթանակը տալ ուրիշին և իրեն է թողնում վերջին խոսքը: Կանացի ռազմավարության վեկտորներից մեկը տղամարդու թուլության վրա խաղալն է: Բանն այն է, որ տղամարդու երկխոսությունը ուժային է: Նա չի խուսանավում դժվար հարցերի քննարկումից, փաստարկին պատասխանում է հակափաստարկով: Դա նման է պարանն իր կողմը քաշելուն: Կնոջ խոսակցությունը նման է ձգված լարի վրա պարելուն և հավասարակշռելուն: Նման տակտիկան նպատակ է հետապնդում հայտնաբերել տղամարդու «Աքիլլեսյան գարշապարը»: Հենց որ նա այն գտնում է, սկսում է մեթոդաբար խփել այդ կետին, առանց դադարի: Հետո սկսում է շահարկել դրանք իր նպատակներին հասնելու համար: Նրա ուշադրությունը շեղել այդ պահին անօգուտ գործ է: Կանայք վարպետ են ամեն ինչի մասին խոսելու, բայց ոչինչ չասելու գործում: Նրանք այդ հարցում դիվանագետների նման են: Կինը հոյակապ մանևրող է: Երբ նրա ընդդիմախոսը ուժեղ է և նրան մտցնում է փակուղի իր տրամաբանությամբ և անվիճելի փաստարկներով, կինը կարող է հանգիստ թոթվել ուսերն ու ասել. «Դե ինչ, ես կին եմ, ինձ ներելի է»: Կնոջ սիրած տրյուկներից մեկն էլ այն է, որ դիմացինին ստիպի արդարանալ: Իսկ արդարանում է նա, ով մեղավոր է: Չպատասխանել նույնպես նշանակում է ընդունել մեղավորությունը: Հենց դրանք էլ պետք են կնոջը: Բոլոր տրյուկների հիմքում ընկած են կանանց ոչ պայմանական ռեֆլեքսները: Նրանք օգտագործում են դրանք առանց մտածելու, ավտոմատ կերպով: Եվ հակառակը` տղամարդկանց տրյուկները արդյունք են պայմանական ռեֆլեքսների, որոնք ձեռք են բերվում տարիների ընթացում: | |
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+) | |
2609 reads | 25.06.2013
| |