ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ Ինեսա Արմանդը Հոկտեմբերյան հեղափոխության ակնառու գործիչներից է, Խորհրդային Միության հիմնադիրներից մեկը: Սակայն եթե պատմաբանները լրջորեն զբաղվեն նրա կենսագրության ուսումնասիրմամբ, ապա հարց կծագի` որն է գերիշխել նրա գործունեությունում` կուսակցական-քաղաքական աշխատա՞նքը, թե՞ ֆեմինիստական շարժման ստեղծումն ու ղեկավարումը: Վտարանդիությունից վերադառնալուց հետո Լենինն Ինեսային նշանակում է կուսակցության Կենտրոնական կոմիտեի կանանց բաժնի ղեկավար: Նա հսկայական երկրի ամենաազդեցիկ կինն էր: Օգտվելով այն հանգամանքից, որ մշտական կապի մեջ է Լենինի հետ, Ինեսան մեծ ջանքեր է թափում կանանց միլիոնավոր զանգվածների վիճակը բարելավելու ուղղությամբ: Ունենալով առաջնորդի աջակցությունը, լինելով մեծ արիության տեր խորաթափանց կին` Արմանդը, այդուհանդերձ, չէր կարող հասնել շատ մեծ հաջողությունների դեմոկրատական երկրների ֆեմինիստների համեմատությամբ: Երկրի քայքայված տնտեսությունը, նահապետական սովորույթներն ու հետամնացությունը արգելակում էին Ինեսայի գործունեությունը, նրա հավակնոտ ծրագրերը: ![]() Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո կանայք Ռուսաստանում ստացան քաղաքական և քաղաքացիական իրավունքներ` հատկապես նոր տիպի ամուսնության հարցում: Ապահարզանի սահմանափակումները հանվեցին, ապօրինի ծնված երեխաներն ստացան նույն իրավունքները, ինչպես մյուսները: Կանանց սկսեցին վճարել տղամարդկանց հավասար աշխատավարձ: Այս բոլոր լիբերալ օրենքների ընդունման ակունքներում կանգնած է եղել Ինեսա Արմանդը: Նա զբաղվում էր կանանց շահերը շոշափող բոլոր գործերով. կրթություն, հասարակական ճաշարանների, մսուր-մանկապարտեզների, դպրոցների, լվացքատների բացում և այլն: Ինեսան աշխատում էր օրական 14-16 ժամ: Ֆեմինիստական շարժումը տղամարդկանց և կանանց հավասարության, նրանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, կրթական և դաստիարակչական խնդիրների կողքին ուներ ևս մի ուղղվածություն, որը խոր հետք էր թողնելու հետհեղափոխական սերունդների վրա: Խոսքը վերաբերում է ազատ սիրո և սեքսուալ հարաբերություններին, որոնք լայնորեն քարոզում էին ֆեմինիստները` որպես կապիտալիզմի լծից մարդկության ազատագրման և սոցիալիստական հասարակարգ կառուցելու միջոց:ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
| ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ | |
| 2273 reads | 26.12.2013
| |


Ինեսա Արմանդը Հոկտեմբերյան հեղափոխության ակնառու գործիչներից է, Խորհրդային Միության հիմնադիրներից մեկը: Սակայն եթե պատմաբանները լրջորեն զբաղվեն նրա կենսագրության ուսումնասիրմամբ, ապա հարց կծագի` որն է գերիշխել նրա գործունեությունում` կուսակցական-քաղաքական աշխատա՞նքը, թե՞ ֆեմինիստական շարժման ստեղծումն ու ղեկավարումը: 
Ֆեմինիստական շարժումը տղամարդկանց և կանանց հավասարության, նրանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, կրթական և դաստիարակչական խնդիրների կողքին ուներ ևս մի ուղղվածություն, որը խոր հետք էր թողնելու հետհեղափոխական սերունդների վրա: Խոսքը վերաբերում է ազատ սիրո և սեքսուալ հարաբերություններին, որոնք լայնորեն քարոզում էին ֆեմինիստները` որպես կապիտալիզմի լծից մարդկության ազատագրման և սոցիալիստական հասարակարգ կառուցելու միջոց:

