ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱՏՕ-Ն ԽՈՒՍԱՓԵՑ 1983-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
2013-ի օգոստոսին Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ 1983-ին աշխարհը կործանման եզրին էր, միջուկային պատերազմն անխուսափելի, գրում է RUSSIA TODAY պարբերականը: ԱՄն-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների «խաղերը» այնպես էին հունից հանել ԽՍՀՄ-ին իրենց կեղծ և ապատեղեկատվական ծանուցումներով, որ Խորհրդային Միությունը ոտքի էր հանել միջուկային իր ստորաբաժանումները՝ պատրաստ Արևմուտքի հետ լրջագույն բախման: Ըստ պարբերականի՝ անխուսափելի էր Երրորդ Համաշխարհային պատերազմը. Արկտիկայում ռմբակոծության հրամանի էին սպասում խորհրդային սուզանավերը, իսկ տասնյակից ավելի ռմբակոծիչներ հերթապահում էին օդանավակայաններում: Բրիտանացի պատմաբանների խոսքով՝ իրավիճակն ավելի լուրջ էր, քան 1962-ի Կարիբյան ճգնաժամի ժամանակ: Հայտնաբերված ձայնագրություններից երևում է, որ նույնիսկ Ելիզաբեթ II թագուհու կոչն էր մատնանշում իրավիճակի բարդությունն ու միջուկային պատերազմի անխուսափելիությունը: Թագուհին մասնավորապես կոչ էր արել բրիտանացի ժողովրդին վճռական լինել, չընկրկել վախի դիմաց, ցուցաբերել արիություն, ինչի շնորհիվ էլ անգլիացիները կարողացել էին վերապրել նախորդ երկու պատերազմները: Մարգարիտ Առաքելյան | |
| ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
| 1991 reads | 06.11.2013
| |

2013-ի օգոստոսին Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ 1983-ին աշխարհը կործանման եզրին էր, միջուկային պատերազմն անխուսափելի, գրում է RUSSIA TODAY պարբերականը: 

