ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ. ԺՈՒԿՈՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍԿԻԶԲԸ՝ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ![]() Նա երկրորդ կինն ուներ և երկու երեխա նրանից` Սվետլանան և Վասիլին: 14-ամյա Յաշան, որը մեծացել էր գավառում և վատ էր խոսում ռուսերեն, դժվար էր հարմարվում մոսկովյան կյանքին և հոր նոր ընտանիքին: Ստալինը միշտ դժգոհ էր նրա ուսումից` սկզբում դպրոցում, հետո ճարտարագիտական ինստիտուտում և զինվորական ակադեմիայում: «Ժողովուրդների հորը» դուր չէր գալիս նաև Յակովի անմիտ անձնական կյանքը: Երբ նա 18 տարեկան էր, հայրը արգելեց ամուսնանալ 16 տարեկան աղջկա հետ` «Շուտ է»: Հուսահատությունից դրդված Յակովը փորձեց ինքնասպան լինել, բայց անհաջող: Ստալինը նրան «խուլիգան և նենգաբարո» անվանեց ու «հեռացրեց իրենից»` «Թող ապրի ուր ուզում է և ում հետ ուզում է»: Հայրը չխրախուսեց որդու կապը Օլգա Գոլիշևայի հետ` Ուրյուպինսկ քաղաքից: Յակովը ուսանողուհուց երեխա ունեցավ, բայց չամուսնացավ նրա հետ: 1936-ին Ստալինի ավագ որդին պաշտոնապես ամուսնացավ օդեսացի պարուհի Յուլիա Մելցերի հետ, որին խլեց ՊԱԿ-ի աշխատակից-ամուսնուց: Այն բանից հետո, երբ նորապսակներն ունեցան դուստր Գալյային, Ստալինը փափկեց և նրանց առանձնացրեց բնակարան Գրանովսկի փողոցում : …Երբ 1941-ին հայտնի դարձավ Յակովի գերեվարման մասին, Յուլիային ձերբակալեցին` կասկածելով գերմանական հետախուզության հետ կապերի մեջ: «Այդ կինը, ըստ երևույթին, ազնիվ մարդ չէ,-ասաց Ստալինը աղջկան՝ Սվետլանային («20 նամակ բարեկամիս»), - գործը պետք է քննել… Յաշայի աղջիկն առայժմ թող մնա քեզ մոտ… » : Երկու տարի Յուլիային հարցաքննելուց հետո` ազատ արձակեցին: ![]() Այն, որ իրականում Ստալինը սիրում էր իր ավագ որդուն և խորը ապրումներ ուներ նրա համար, իր հիշողություններում պատմում է մարշալ Գեորգի Ժուկովը` վերապատմելով իր ոչ պաշտոնական զրույցը գերագույն հրամանատարի հետ պատերազմի սկզբում: «Ընկեր Ստալին, ես վաղուց էի ուզում իմանալ ձեր որդի Յակովի մասին: Կա՞ն արդյոք տեղեկություններ նրա ճակատագրի մասին»,-հարցնում է Ժուկովը: Ստալինը երկար դադարից հետո խուլ ձայնով պատասխանում է. «Գերությունից Յակովը չի վերադառնա: Կգնդակահարեն նրան ֆաշիստները: Տեղեկությունների համաձայն, նրան պահում են մյուս գերիներից մեկուսացված և օգտագործում են քարոզչական նպատակով»: Իբարուրիի գաղտնիքը Տեղեկություններ կան, որ իրականում Ստալինը բազմիցս փորձել է Յակովին գերությունից ազատել: Գերմանական տարածք են ուղարկվել դիվերսիոն խմբեր` համակենտրոնացման ճամբարից Ջուղաշվիլուն առևանգելու նպատակով: Մի այդպիսի հատուկ գործողության մասին է պատմել Իվան Կոտենյովը` «Независимая газета»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, խումբը գիշերվա քողի տակ թռավ Գերմանիա: «Ֆաշիստների խորը թիկունքում վայրէջք կատարելուց հետո թաքցրինք պարաշյուտները, վերացրինք բոլոր հետքերը և լուսաբացին կապ հաստատեցինք միմյանց հետ… Մինչև համակենտրոնացման ճամբար մնացել էր երկու տասնյակ կիլոմետր: Պարզվեց, որ բոլորովին վերջերս Յակովին տեղափոխել էին ուրիշ ճամբար: Խումբը վերադառնալու հրաման ստացավ: Վերադարձը շատ ավելի դժվար եղավ: Դժբախտաբար, եղան զոհեր…» Անհաջող ավարտվեց և երկրորդ փորձը: Այդ մասին իր հիշողություններում գրում է իսպանացի հայտնի կոմունիստ Դոլորես Իբարուրին: Խումբը ճակատի գիծ նետվեց 1942-ին` Զակենհաուզենի ճամբարից Յակովին առևանգելու առաջադրանքով: Բոլոր մասնակիցները զոհվեցին: 1943-ի ապրիլի 14-ին Յակով Ջուղաշվիլին դուրս վազեց իր բարաքից և «Կրակեք ինձ վրա» խոսքերով նետվեց դեպի փշալարերը: Ժամապահը կրակեց գլխին… Նրա մահվան հանգամանքները հայտնի դարձան միայն տարիներ անց, երբ հնարավոր դարձավ ձեռք բերել գերմանական արխիվները: Յակովի կնոջ` Յուլիային և նրա աղջկան՝ Գալյային Ստալինը հոգ տարավ մինչև իր կյանքի վերջը: Ըստ Գալինա Ջուղաշվիլու՝ պապը իրեն վերաբերվում էր քնքշանքով և անընդհատ համեմատում էր զոհված որդու հետ` ասելով. «Նման է, նման…»: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
7175 reads | 08.08.2013
| |