ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ 11.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԲՈՏՈՔՍԸ ԵՎ 150.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԱՐԻՆ
![]() Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը փաստաթղթեր է հրապարակել Վրաստանի նախագահի ոչ նպատակային ծախսերի մասին: Սահակաշվիլին Նյու-Յորքի բուժհիմնարկներից մեկում իր համար կատարել է բոտոքսի երկու օպերացիա. առաջինը 2009-ի փետրվարի 23-ին` վճարելով 5600 դոլար, իսկ երկրորդը` 2011-ի սեպտեմբերի 23-ին, որը պետական բյուջեի վրա նստել է 5800 դոլար: Ըստ РИА Новости-ի տվյալների՝ Սահակաշվիլին մոտ 4500 դոլար է վճարել Թբիլիսիի «Ռէդիսսոն » հյուրանոցում ամերիկյան բիզնես-լեդի Քրիստինա Վուսավավիին մի քանի օր հյուրընկալելու համար: Վրաստանի նախագահը նաև մոտ 9000 դոլար է ծախսել ամերիկյան մի դերասանուհու մերկ նկարի համար: Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նախագահին մեղադրել էին պետական պաշտպանության ծառայության բյուջեի փակ հաշվից իր հաճույքների, ընտանիքի և ընկերների վրա ոչ նպատակային խոշոր ծախսերի համար: ![]() Ըստ պատգամավոր Իրմա Իմերիլիշվիլու՝ «Սահակաշվիլիի իսպանացի խոհարարի ծախսերը վրաց ժողովրդի վրա նստել է կես միլիոն լարի (մոտ 300 հազար դոլար)»: Սահակաշվիլին մոտ 150.000 դոլար է ծախսել Դուբայում Նոր տարվա զվարճալիքների վրա, մոտ 7000 դոլար` շատ թանկարժեք առողջարանում Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի հետ միասին նիհարելու կուրսերի անցկացման համար և հարյուր հազար դոլար ծառայությունների և արտասահմանյան հյուրերի նվերների վրա: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
2685 reads | 10.09.2013
| |