ՄԱՍՈՆՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ. ԹԱՔՆՎԱԾ ՁԵՌՔԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
![]() Բազմաթիվ առասպելներ են հյուսվել Ֆրանսիայի մեծ կայսեր Նապոլեոն Բոնապարտի հատկապես այն դիմանկարների շուրջ, որտեղ նա թաքցնում է իր ձեռքը կոստյումի կամ վերարկուի տակ: Ենթադրությունները հետևյալն էին. կայսրը տառապում է ստամոքսի խոցի հիվանդությամբ, կամ ունի մաշկային խնդիրներ, կամ էլ ձեռքը գրպանը դնելը անպատշաճ է, ուստի այն թաքցնում է կոստյումի տակ. կար նաև կարծիք, որ Բոնապարտը ձեռքի որոշակի դեֆեկտ ունի..., և այսպես շարունակ: Եվ միայն այն բանից հետո, երբ դարեր շարունակ այս երևույթը նկատելի դարձավ այլ քաղաքական ու հասարակական «ազդեցիկ» մարդկանց նկարներում, պատմաբանները սկսեցին խոսել «թաքնված ձեռքի» շարժման մասին: Ջորջ Վաշինգթոն, Իոսիֆ Ստալին, Նապոլեոն Բոնապարտ, Բենիտո Մուսոլինի, Սիմոն Բոլիվար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ... այս կարկառուն մարդիկ, թեև ապրել են տարբեր դարաշրջաններում և ունեցել են միմյանցից տարբերվող մասնագիտություններ, նրանց բոլորին կապում է «թաքնված ձեռքը: Ի՞նչ է այն նշանակում: ![]() Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պատմաբաններն ու արվեստաբանները եկել են այն եզրակացության, որ «թաքնված ձեռքը» Ֆրանկմասոնների`«ազատ որմնադիրների» շարժումն է, որը ցույց է տալիս նրանց իրական ուժն ու իշխանությունը, նրանց ազդեցիկությունն ու գերակայությունը համայն աշխարհի և ժողովուրդների վրա, մի խոսքով` նրանց կոչումը` որպես «Վարպետ Մասոն»: Ֆրանկմասոնի պատվավոր աստիճանակարգերը ստանալու համար ի սկզբանե մասոնը հավատարմության երդում է տալիս, երդվում է պահպանել իրենից բարձր աստիճանակարգ ունեցող մասոնի գաղտինքը, հնազանդվել և կատարել նրա ցանկությունը, իսկ չկատարելու և չհպատակվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: Ուստի, թեև մեզ սովորեցրել են, որ այնպիսի «դիկտատորներ», ինչպիսին է օրինակ Ստալինը, ղեկավարել են մի ամբողջ իմպերիա, իրականում նրանց ետևում կանգնած է եղել «թաքնված ձեռքի» իշխանությունը: ![]() «Թաքնված ձեռքի» շարժումը հիմնականում նկատվում է կամ սրտի հատվածում, որը հավատարմություն է խորհրդանշում, կամ ստամոքսի վրա, որը երրորդ չակրայի իմաստն է կրում (մարդու մարմնի երեք կարևոր կետերի` երակի, զարկերակի և նյարդերի): Վերջինս նաև ներկայացնում է Վարպետի «ծածուկ» նպատակը, որը, որպես կանոն, իր մեջ ամփոփում է առեղծվածային գիտելիքի կամ գաղտնիքի իմաստը, և մասոնները կարող են կիսել այն միայն միմյանց միջև: Հետևաբար, այս բոլորը միասին` «թաքնված ձեռքը», «թաքնված ուժն» ու «թաքնված նպատակը» փոխկապակցված են և միասին համախմբված են մի ծածուկի ուժի շուրջ: Ինչպես ասել է չինացի ուսուցիչ, քաղաքագետ ու փիլիսոփա Կոնֆուցին` նույն ինքը Կուն Ցյուն, «Երկիրը ղեկավարում են նշաններն ու խորհրդանիշերը, և ոչ բառերն ու օրենքները»: Միգուցե, այս ազդեցիկ մարդկանց բառերն ու քաղաքական կողմնորոշումները մի օր մոռացվեն, բայց երբեք նրանց նկարներն ու դիմանկարները: Մարգարիտ Առաքելյան | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
12401 reads | 25.09.2013
| |