ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԵՏԵՐԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՋՈԿԱՏԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() ![]() Եվ պատահական չէ, որ ‹‹արծաթե դարին›› հաջորդող ֆեմինիստական շարժումը, անցնելով հեղափոխության փոթորիկների, պատերազմների, բռնությունների և սովի միջով, ներառում էր ազգի լավագույն կանանց, որոնք ունեին ազնվական ծագում, վայելուչ արտաքին, բարձր ինտելեկտ: Այդուհանդերձ, ֆեմինիստները, ամազոնուհիների նման, հեղափոխության ալիքով ներխուժեցին Ռուսաստան` քանդելով դարերով կազմավորված ընտանեկան սովորույթները, բարոյականության նորմերն ու հոգեբանական դիրքորոշումները: Ֆեմինիստական շարժումը դատարկ տեղում չառաջացավ: Հետհեղափոխական Ռուսաստանն ապրում էր քաղաքական և հոգեկան ազատագրության բարձրակետը: Դառնալով հեգեմոն` պրոլետարիատը ցանկանում էր բաց խոսել ոչ միայն արտադրության միջոցների վերաբաշխման, այլև սեռերի հավասարության մասին: Ճիշտ է՝ բանը չհասավ ‹‹Սեքսի դեկրետին››, սակայն պրոլետարիատի սեռական բարոյականության հարցը դարձավ համընդհանուր քննարկման առարկա: Հասարակությունը ցանկանում էր ունենալ ազատագրված կնոջ կերպար, ինչպիսին ![]() ‹‹Առաջին լեդի›› Նադեժդա Կրուպսկայան շատ հեռու էր այն բանից, որ մարմնավորի նոր հասարակության սեքս-սիմվոլի գաղափարը: Բայց պահանջարկը ծնում է առաջարկ: Երևան եկան ֆեմինիստական շարժման առաջամարտիկները` անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ տեղում: Նրանք նոր հասարակագի հետերաներն էին, որոնք ընտանիքի ու բարոյականության վերաբերյալ իրենց հայացքները փորձում էին արմատավորել հասարակության բոլոր խավերում և օրինականացնել դրանք: Իսկ ովքե՞ր էին էլլադայի հետերաների ռուսական հետնորդները: Ինեսա Արմանդ, Լարիսա Ռեյսներ և Ալեքսանդրա Կոլոնտայ: Այս եռյակը գլխավորող Ինեսա Արմանդը, որի հետ որոշ չափով արդեն ծանոթ ենք, մյուսներից ամենահամեստն էր և չափավորը` ազատ սիրո մասին իր փիլիսոփայությամբ: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
| |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
1708 reads | 27.12.2013
| |