ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՆԻՆԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Բանը նրանում էր, որ Լենինի նախնիների մեջ կային հրեաներ: Խորհրդային ղեկավարները վախենում էին, որ այդ տեղեկատվությունից կարող են օգտվել հակասեմիտները: Վերջերս լույս տեսավ ամերիկյան պրոֆեսոր Յոխանան Պետրովսկի-Շտեռնի գիրքը, որը կոչվում էր «Լենինի հրեական հարցը»: ![]() Այդ գրքում ասվում է, որ Լենինի պապի հայր Աբել Բլանկը եղել է հրեա: Գերմանական «Suddeutsche Zeitung» լրագիրը այդ գրքի վերաբերյալ մի գրախոսական տպագրեց՝ մատնանշելով, որ իրականում Լենինի մոտ հրեականությունն այնքան քիչ է, որ նրան նույնիսկ հայրենադարձության իրավունքից կզրկեին: Բլանկը մկրտվել էր ծեր հասակում, իսկ պապը` Իսրայել Բլանկը, կնքվել էր ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում Իսրայելը ամուսնացավ շվեդական արմատներով գերմանուհի Աննա Գրոսչոպի հետ: Պետրովսկի-Շտեռնը իր գրքում պատմում է, որ Լենինը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ իր նախնիների մեջ կան մաքուր հրեաներ: ՌՍԴԲԿ(բ) –ում անպարկեշտություն էր մարդու ազգությունը քննարկելը, մարդիկ այդ կուսակցություն էին ընդունվում «հեղափոխական» ազգությամբ: Suddeutsche Zeitung –ի գրախոսականում, ի միջի այլոց, նշվում է, որ Լենինը կարող էր լինել և իռլանդացի, և իտալացի, և դա մեծ հաշվով ոչ մի նշանակություն չէր ունենա համաշխարհային պատմության ընթացքի վրա: Սակայն դա կարող է ինչ-որ բան նշանակել «հրեական դավադրության» տեսության սիրահարների համար: Սկզբնաղբյուր՝ V-mire.com | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3702 reads | 16.08.2013
| |