ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԱԿՏԸ (ԲՆԱԳԻՐ ՏԵՔՍՏ)
![]() Խորհրդային կառավարության որոշմամբ` մայիսի 9-ը ԽՍՀՄ-ում հայտարարվեց տոն` Մեծ հաղթանակի օր։ Ստորև ներկայացնում ենք Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը՝ հայերեն թարգմանությամբ: 1. Մենք, ներքոստորագյալներս, հանդես գալով Գերմանական Բարձրագույն Հրամանատարության անունից, համաձայնվում ենք անվերապահորեն հանձնել բոլոր մեր զինված ուժերը ցամաքում, ծովում և օդում, ինչպես նաև բոլոր այն ուժերը, որոնք ներկայումս գտնվում են գերմանական հրամանատարության ներքո, Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարությանը և միաժամանակ Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարությանը: ![]() 2. Գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը անհապաղ կտա հրամաններ բոլոր գերմանական ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարներին և գերմանական հրամանատարության ներքո գտնվող բոլոր ուժերին դադարեցնել ռազմական գոծողությունները 1945 թվականի մայիսի 8-ին 23:01 րոպեին կենտրոնաեվրոպական ժամանակով, մնալ այն տեղերում, որտեղ որ նրանք գտնվում են հիմա և ամբողջությամբ զինաթափվել, հանձնելով ողջ իրենց զենքերը և ռազմական ունեցվածքը տեղի դաշնակից հրամանատարներին կամ սպաներին, Դաշնակից Բարձրագույն Հրամանատարության հատուկ ներկայացուցիչներին, չջարդել և չհասցնել որևէ վնաս շոգեքարշերին, նավերին և ինքնաթիռներին, նրանց շարժիչներին, իրաններին և սարքավորումներին, ինչպես նաև մեքենաներին, զենքերին, սարքերին և ընդհանուր առմամբ պատերազմի վարման զինատեխնիկական միջոցներին: 3. Գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը անհապաղ կհատկացնի համապատասխան հրամանատարների և կապահովի հետագա բոլոր հրամանների կատարումը, որ կտրվեն Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարության և Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարության կողմից: 4. Այս ակտը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կապիտուլյացիայի մասին այլ , Միավորված Ազգերի կամ նրանց անունից, ընդհանուր փաստաթղթով փոխարինվելուն, որ կվերաբերի Գերմանիային և գերմանական զինված ուժերին ամբողջությամբ: ![]() 6. Այս ակտը կազմված է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով: Միայն ռուսերեն և անգլերեն տեքստերն են վավերական: Ստորագրված է 8 մայիսի 1945 թվական ք. Բեռլինում: Գերմանական Բարձրագույն Հրամանատարության անունից` Կեյտել, Ֆրիդենբուրգ, Շտումպֆ Լիազորությամբ`
Ստորագրման ժամանակ ներկա էին որպես վկա`
| |||||
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |||||
2612 reads | 11.05.2013
| |