ՖԱՇԻԶՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՄՈՒՍՈԼԻՆԻԻ ՍԻՐՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ԲԱԼԱԲԱՆՈՎԱ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
![]() ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ ![]() ![]() Չիկագոյում տեղի ունեցած ամերիկյան սոցիալիստների համագումարում պատվիրակներն, արցունքներն աչքերին, շնորհավորում էին միմյանց. վերջապես արյունարբու դահիճը ստացավ իր հասանելիքը: Համագումարին պատվավոր հյուր էր հանրահայտ ռուս հեղափոխական Անժելիկա Բալաբանովան: 67-ամյա կնոջ աչքերից սակայն հոսում էին ցավի և տխրության արցունքներ: Ներկաներից ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, թե ինչ առեղծված կար Մուսոլինիի և Բալաբանովայի միջև: Բալաբանովային Ռուսաստանում քչերն են ճանաչում: Որպես 20–րդ դարի համաշխարհային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ` նա մեծ համբավ էր ձեռք բերել Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Իսկ ինչ վերաբերում է այս հեղափոխական կնոջ անձնական կյանքին, ապա դա առեղծված էր: Երբեմն չար և դաժան, երբեմն խոցելի և անպաշտպան էր Անժելիկան: Բալաբանովան ծնվել էր Ուկրաինայում` հրեայի ընտանիքում: Սոցիալիստական շարժման ակտիվ ջատագովներից էր Եվրոպայում, որտեղ նույնիսկ ստացել էր «անկրկնելի Անժելիկա» անվանումը: ![]() Ելույթներից մեկի ժամանակ ամբոխի մեջ կանգնած էր վառվռուն աչքերով, ծայրաստիճան աղքատ մի երիտասարդ: Նա այնքան խղճուկ տեսք ուներ, որ դա չվրիպեց Բալաբանովայի աչքից: Հարց է առաջանում` ինչու՞ բազմահազարանոց ամբոխի միջից Անժելիկան ընտրեց հենց Մուսոլինիին: Հետագայում իր հուշերում ռուս հեղափոխականը տալիս է այս հարցի պատասխանը. «Այդ պահին ինչ որ գերբնական ուժ ցույց տվեց ինձ Մուսոլինիին: Մենք` մահկանացուներս, այդ ուժն անվանում ենք ճակատագիր»: ![]() Որպես կին ` Բալաբանովան ոչ միայն գեղեցիկ չէր, այլև զուրկ էր հմայքից: Սակայն նրա հղկված խոսքն ու ելույթներն այնքան հզոր էին, այնքան տպավորիչ, որ ոչ մի տղամարդու անտարբեր չէին թողնում: Մի՞թե տարօրինակ չէ այն, թե ինչպես Անժելիկայի նման կայացած, ակնառու կինը կարող էր սիրահարվել Մուսոլինիի նման վախկոտ և թերարժեքության բարդույթով տառապող մեկին, ով նույնիսկ աշխատելու փոխարեն նախընտրում էր գողություն անել և մուրալ: Սակայն Բալաբանովան միակ մարդն էր, ով գիտեր Մուսոլինիի թույլ կողմերը, նույնիսկ նրա գաղտնի հիվանդության մասին, որի պատճառով դիկտատորը դժվարանում էր ֆիզիկական աշխատանք կատարել: Ըստ որոշ հոգեբանների` նրանց միավորում էր հակվածությունը դեպի հիստերիան: Անժելիկան խղճուկ Մուսոլինիին վերափոխեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Նախկին անվստահ և վախկոտ թափառականն այժմ տիրապետում էր հռետորական արվեստին, դարձել էր ինքնավստահ և վճռական: Հետագայում, երբ Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետ և հասավ իր փառքի գագաթնակետին, նա անընդհատ կրկնում էր, որ եթե չլիներ այն ճակատագրական հանդիպումը Շվեյցարիայում, ապա նա երբեք հաջողության և փառքի չէր հասնի: ![]() ![]() Մուսոլինի-Բալաբանովա հարաբերությունները կիսատ կլինեին, եթե չանդրադառնայի այն ազդեցությանը, որ թողել էր Անժելիկան Բենիտոյի վրա` կապված Ուկրաինայի հետ: Ինչպես գիտենք, ֆաշիստների իշխանության գալուց հետո Հռոմ տեղափոխվեցին հազարավոր ուկրաինացիներ. գոյացավ ուկրաինական մեծ համայնք: Իտալիան, ինչպես միջերկրածովյան պետություն, չէր կարող անտարբեր մնալ Սև ծովի հսկայական տնտեսական կշռի նկատմամբ, որի միջոցով պետք է իր տնտեսական և հոգևոր ազդեցությունը տարածեր ափամերձ պետությունների` Ուկրաինայի, Հյուսիսային Կովկասի և Վրաստանի վրա: Իտալիան պատասխանատու էր սևծովյան պետությունների զարգացման համար: Մուսոլինին նույնիսկ իր ելույթներից մեկի ժամանակ նշում էր. «Ուկրաինան ապագայում կարող է ռազմավարական լուրջ դաշնակից դառնալ Իտալիայի համար»: Արդյո՞ք Բալաբանովայի ազդեցության տակ էր նա սկսել հետաքրքրվել Ուկրաինայով, թե ոչ, հայտնի չէ: Թեմայիս արդիականություն տալու նպատակով, կցանկանայի անդրադառնալ վերջերս կարդացած մեծ վերլուծաբան-դիվանագետ Զբիգնև Բզեժինսկու հոդվածներից մեկին, որտեղ նա համեմատականներ էր տանում Պուտինի և Մուսոլինիի միջև: «Պուտինյան ռեժիմը շատ բաներով հիշեցնում է Մուսոլինիի ֆաշիզմը. երկու դեպքում էլ՝ իշխանության կենտրոնացում շովինիզմի համատեքստում, քաղաքական վերահսկողություն տնտեսության նկատմամբ առանց այն ազգայնացնելու՝ «չնեղացնելով» մաֆիային ու հլու օլիգարխիային»: Գործողությունների եւ գաղափարների այսպիսի համակցությունն ինչ-որ ժամանակ կարող է հրապուրիչ թվալ, սակայն, ի վերջո, մոտ տասը տարուց այն կտապալվի՝ համոզված է հոդվածագիրը՝ իբրեւ պատճառ նշելով Ռուսաստանի իշխող վերնախավում կրթված եւ լուսավորյալ սերնդի ի հայտ գալը: Այդ սերունդը չի համակերպվի ֆաշիստական-նավթային պետությունում ձեւավորված իրողությունների հետ, որում կենտրոնն ուղղակի հեղեղված է նավթային եկամուտներով, իսկ ծայրամասերը հետ են մնում ոչ միայն Եվրոպայից, այլեւ Չինաստանից»: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
5887 reads | 27.05.2014
| |