ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈԼԱՆԴԻ ՍԻՐԱՅԻՆ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դրամատիզմով և մարդկային ողբերգություններով շաղախված իրադարձություններից հոգնած մարդիկ, երբ հանկարծ տեղեկանում են աշխարհի ուժեղների մոլորության, մարդկային թուլության այս կամ այն դրսևորմանը, սովորաբար ներողամտորեն ժպտում են և ներքուստ գոհունակություն ապրում, որ բոլորն իրար նման են, և ինչ-որ մի տեղ մարդը մնում է մարդ` լինի թագավոր, թե հասարակ մահկանացու: ![]() Եվրոպական ուզած երկրի և Միացյալ Նահանգների լիդերի համար կատարվածը կնշանակեր քաղաքական մահ: Մինչդեռ 59-ամյա Հոլանդի սիրային կապը 41 տարեկան հայտնի դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, որքան էլ զարմանալի է, երկու տոկոսով բարձրացրեց նախագահի վարկանիշը, որն ամենացածրն է երկրի պատմության մեջ`26 %: Հոլանդի մեջ խարիզմի բացակայությունը, երկրի տնտեսական ճգնաժամը, մակրոէկոնոմիկական թույլ ցուցանիշները, գործազրկությունը, ժողովրդագրության հավասարակշռության խախտումը` ի հաշիվ ներգաղթի,-այս ամենը, իսպառ վերացրել են համակրանքը նախագահի նկատմամբ: Արդ, սկանդալի կապակցությամբ, ֆրանսիացիները սրախոսում են, թե լավ է նա ընդունակ գտնվեց գոնե մի բանի` կնոջը դավաճանելու և սիրուհի պահելու: Իսկ Հոլանդի քաղաքացիական կինը` լրագրող Վալերի Թրիերվեյլերը նյարդերի տագնապով ընկավ հիվանդանոց, որտեղից արեց պաշտոնական հայտարարություն, թե ներում է ամուսնուն և նրանից չի բաժանվելու: Ըստ երևույթին, կողակցին ներելն ավելի հեշտ է քան Ելիսեյան պալատից բաժանվելը: Ի դեպ, նույն կերպ են վարվել անխտիր բոլոր նախագահների և պրեմիեր- մինիստրների կանայք, որոնք ‹‹հանկարծ›› իմացել են, որ ամուսինները դավաճանել են իրենց: Ես պատահական չակերտների մեջ չառա հանկարծ բառը: Ապացուցված է, որ անհնար է կնոջը խաբել, և եթե կինը չի ‹‹բռնում›› ամուսնու դավաճանությունը, ապա միայն այն պատճառով, որ չի ուզում ընտանիքը քայքայել և մինչև վերջին պահը հույսը չի կորցնում, որ ‹‹մոլորյալ ոչխարը›› վերջիվերջո վերադառնալու է: Իսկ լիդերների կանայք ամուսիններից բաժանվելու դեպքում բացի ընտանիքից կարող են կորցնել իշխանություն, հարստություն, փառք, որը շատ դժվար բան է: ![]() Համենայն դեպս, ամուսիններին ներել և նրանցից չեն հեռացել Լենինի, Ջոն Քենեդիի, Բիլ Քլինթոնի, Բարաք Օբամայի կանայք, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի կինը, որն ամբողջ կյանքում աչք է փակել ամուսնու բազմաթիվ դավաճանությունների վրա, անմիջապես հեռացավ նրանից, երբ վերջինս թողեց պաշտոնը: Գալով ֆրանսիացիներին, նրանք ավելի ներողամիտ են իրենց առաջնորդների թուլությունների նկատմամբ, քան այլ ազգերի ներկայացուցիչները: Սա էթնոհոգեբանական հատկանիշ է: Եվ եթե Հոլանդի ադյուլտերը նրանք դարձրել են ծաղրի ու հումորի առարկա, ապա, հակառակը, լրջորեն են վերաբերվել Ֆրանսու Միտերանի երկու կին ունենալուն, որը ոչ-ոքի համար գաղտնիք չի եղել: Եվ այսպես, քաղաքական կյանքի ամեն քայլափոխում գործում է կրկնակի ստանդարտ: ‹‹Այն, ինչ թույլատրվում է Յուպիտերին, չի թույլատրվում ցուլին››, (‹‹Quod licet lovi, non licet bovi››): | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
1773 reads | 17.01.2014
| |