ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ՄԱԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
![]() Սլովակիա, Կիպրոս, հիմա նաև Հայաստան: Այս պետություններին կապում է թուրքական ձգտումների դեմ պայքարելու ընդհանուր ճակատը, սակայն եթե եվրոպական երկու երկրները աշխատում են պետական մակարդակով, Հայաստանի պարագայում, արտգործնախարարության խոսքով, չի կարելի խախտել արարողակարգը և ՄԱԿ-ի համընդհանուր սկզբունքները: Հասարակական կազմակերպությունների այս ներկայացուցիչները Հանրային խորհրդի հետ ստիպված են սեփական միջոցներով հանդես գալ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Ստամբուլ տեղափոխելու որոշման դեմ: ![]() «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ասում է, որ «Մեր անհանգստությունները դեռ չեն փարատվել, մենք գտնում ենք, որ չի կարելի այդ գրասենյակները տեղափոխել Թուրքիա: Մենք շեշտել ենք, որ դրանով խաթարվելու են Հայաստանի և միաժամանակ այլ երկրների հարաբերությունները ՄԱԿ-ի կառույցների հետ»: ՄԱԿ-ի պաշտոնական պատասխանում նշվում է ֆինանսական խնդիրը՝ որոնք պատրաստ է իր վրա է վերցնել Թուրքիան: Հայ մասնագետները շեշտում են մարդու և պետությունների իրավունքների վրա հիմնված միջազգային կազմակերպության սկզբունքները, որոնք գերակայություն ունեն ֆինանսական և տիրապետած այլ ռեսուրսների նկատմամբ: Հրանուշ Խառատյանի խոսքով, ՄԱԿ-ը այսօր ավելի շուտ վերածվում է խոշոր ներդրողների քաղաքական պատվեր կատարելու հարթակ: «Թուրքիան բավական շռայլ է, հաշվի առնելով, որ իր առաջիկա բազմաթիվ ծրագրերում հաճախ պետք է կարիք ունենա ՄԱԿ-ի օժանդակությանը»,-նշում է Խառատյանը: «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, «այն, որ Թուրքիան ձգտում է Ստամբուլը դարձնել աշխարհի մայրաքաղաքներից մեկը, գաղտնիք չէ, և այն, որ Թուրքիան եղել և մնում է մարդու իրավունքները խախտող պետություններից ամենաակտիվը, նույնպես հայտնի է»: Կիպրա-սլովակյան պետական և հայկական ընդամենը հասարակական պայքարի շնորհիվ ՄԱԿ-ի ղեկավարությունը կրկին քննարկման է դրել տարածաշրջանային գրասենյակները Թուրքիա տեղափոխելու նպատակահարմարությունը: Թուրքիայի արտգործնախարարն ու վարչապետը հայտարարել են առաջարկների նոր փաթեթի մասին: Նաիրի Հոխիկյան | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1929 reads | 16.04.2013
| |