ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
![]() թուրքագետ, քաղաքական վերլուծաբան ![]() Քանի որ այժմ աշխարհում էներգետիկ ռեսուրսները թելադրող գործոն են դարձել, այդ իսկ պատճառով կասպիան ավազանում մեկ մետր ավելի նավթային տարածք ունենալը շատ է կարևորվել: Կասպիան ավազանի գրեթե բոլոր երկրների մեջ այս խնդիրները կան և համարվում են դժվար լուծելի: Ինչքան շատ նավթ, այնքան շատ գումար և հետևաբար, ավելի շատ հզորություն: Այս խնդիրն Ադրբեջանի և Իրանի մեջ գոյություն ունի երկար ժամանակ և ունի ռազմավարական նշանակություն: ![]() Հաջորդ կարևորագույն խնդիրներից է Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցության ընդլայնումը: Քանի որ Իրանն ԱՄՆ-ի և Իսրաելի հետ գտնվում է բավական լարված և թշնամական հարաբերություններում, այդ պատճառով իր անմիջական հարևանի դրական հարաբերություններն ու ռազմական համագործակցությունն այդ երկրների հետ դիտում է թշնամանք իր հանդեպ, որն ուղղված է իր պետական և ազգային անվտանգությանը: Եվ գաղտնիք չէ, որ այս համագործակցությունն ուղղված է Իրանի դեմ, որին խոչընդոտելու համար Իրանը ևս ձեռքերը ծալած չի նստում: Լարված հարաբերությունների հաջորդ պատճառը բխում է նախորդից: Խոչընդոտելու համար վերոհիշյալ համագործակցությանը` Իրանն օգտագործում է Ադրբեջանի հարավային շրջաններում ապրող, իրանական ծագում ունեցող և ոչ պաշտոնական տվյալներով, մեկ միլիոնի հասնող ազգությամբ թալիշ բնակչությանը` ապակայունացնելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Թալիշների միջոցով Ադրբեջանում անկայունություն ստեղծելով` Իրանը հաջորդ քայլն ուղղում է Ադրբեջանում գործող Իսլամական կուսակցությանը, որի միջոցով համախմբելով Ադրբեջանում օրեցօր աճող շիա ծայրահեղ իսլամիստներին, փորձում է հարևան երկրում հասնել իսլամական հեղափոխության: Եթե հաջողվի կատարել իսլամական հեղափոխություն, Իրանը կրոնի հիմքի վրա Ադրբեջանին կվերցնի իր ազդեցության տակ և կխափանի այդ վտանգավոր համագործակցությունը: ![]() Չնայած իր իրանական ծագմանը` այս ժողովուրդը երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Օգտվելով այս հանգամանքից, Ադրբեջանն այսօր ցանկանում է մի քանի անգամ մեծացնել իր պետությունը և բնակչության թիվը: Այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան, համագործակցելով իր համախոհների հետ, ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել Իրանի ներքին կյանքում և սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցույց տալիս նաև թուրքական քարոզչամեքենան, որը ևս մեծ շահագրգռվածություն ունի այս խնդրում: Այս տարածքների Ադրբեջանին անցումը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անդառնալի և վտանգավոր հետևանքներ կստեղծի ոչ թյուրքական ժողովուրդների համար: Անհամեմատ կընկնի Իրանի հեղինակությունն ու հզորությունը, բավական վատ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը: Սրանով կարող է իրագործվել նաև չարիք համարվող պանթյուրքական կամ նման այլ ծրագիր, որն ուժերի այլ հարաբերություն կստեղծի ամբողջ աշխարհում և անմիջականորեն կսպառնա արաբական երկրների, Ռուսաստանի, Չինաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Այս պատճառով Ռուսաստանն ու Չինաստանը դժվար թե հանդուրժեն նման խմորումների զարգացումը: ![]() | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
4783 reads | 13.05.2013
| |