ՋԻԲՐԱԼԹԱՐ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԳԱՂՈՒԹ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՏԵՂԵԿԱՆՔ)
![]() ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող ![]() 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով այդ տարածքն ու Բալերի կղզիներն անցնում են անգլիական տիրապետության տակ: Ըստ պայմանագրի, առանց որևէ իրավական հիմքի Անգլիային են տրվում միայն Ջիբրալթարի ժայռը` որպես ռազմական բազա, քաղաքը, ամրոցը, նավահանգիստը, պաշտպանական համակարգերը: Խախտելով պայմանագրի կետերը՝ Մեծ Բրիտանիան սկսեց օգտագործել իսպանական հատվածը և բնակեցնել այն անգլիացիներով, իսկ 1935 թվականին այստեղ կառուցեց օդանավակայան: Իսպանիան չդիմադրեց այդ նվաճողական քաղաքականությանը, և Ջիբլարթարն աստիճանաբար դարձավ անգլիական: Ժամանակի ընթացքում Ջիբրալթարի ղեկավար շրջանակներում բարձրացավ Ջիբրալթարի անկախություն ստանալու հարցը, որին, բնականաբար, դեմ արտահայտվեց Իսպանիան: 1956 թվականին այդ հարցը քննարկվեց ՄԱԿ-ում: Ընդունված որոշման մեջ նշվում էր, որ Ջիբրալթարը չի կարող անկախանալ և Իսպանիան իրավունք ունի վերականգնել տարածքային ամբողջականությունը` երկկողմանի բանակցությունների ճանապարհով: 1967 թվականի հանրաքվեում ջիբլարտացիները հանդես եկան գոյություն ունեցող ստատուսի պահպանման օգտին: Արդյունքում Ջիբրալթարն ընդունեց սահմանադրություն, համաձայն որի, ստեղծվեց օրենսդիր օրգան` պալատ, ընտրվեց նահանգապետ, նշանակվեցին վարչապետ և նախարարներ: Կանոնակարգվեցին արտաքին կապերի հարցերը: Որոշվեց, օրինակ, որ Մեծ Բրիտանիան առանց տեղական իշխանությունների իրավասու չէ վարել բանակցություններ այլ երկրների հետ: Բարենպաստ աշխարհագրական դիրքը և հատուկ հարկային քաղաքականությունը Ջիբլարթարը դարձրին օֆշորային «դրախտ» փողերի լվացման համար, ինչպես նաև մաքսանենգության լավագույն միջանցք: ![]() Այնուհետև երկու երկրների հարաբերություններում տեղի ունեցան դրական շարժեր: 1985-ին ստորագրվեց պայմանագիր, ըստ որի, Իսպանիան և Ջիբրալթարը կարող են ունենալ ցամաքային շփում, Մեծ Բրիտանիան հանում է Իսպանիայի Եվրոմիությանն անդամակցելու արգելքը: Ձեռք բերվեց օդանավակայանից միասնաբար օգտվելու իրավունք (մինչ այդ ջիբրալթարցիները Եվրոպա մուտք էին գործում Լոնդոնից): 2000-ին ստորագրվեց նոր պայմանագիր, որը որոշում էր վիճելի տարածքի վարչական կարգավիճակը: Ներկայումս Ջիբրալթարում գործում են ԵՄ այն օրենքները, որոնք ձեռնտում են իրեն: Այդուհանդերձ Ջիբրալթարի հարաբերությունները ԵՄ-ի հետ իրականացվում են Մեծ Բրիտանիայի հսկողության ներքո, այսինքն` Ջիբրալթարի շահերը ներկայացնում է Մեծ Բրիտանիան, այլ ոչ թե Ջիբրալթարի պետության ղեկավարությունը: Այսպիսով, Իսպանիան պետք է համակերպվի, որ իր տարածքում գոյություն ունի իրեն չպատկանող մի կարևոր քաղաքական և տնտեսական հատված: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
4601 reads | 16.05.2013
| |