ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ԳԱԲԱԼԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
![]() թուրքագետ, քաղաքական վերլուծաբան ![]() «Բաքվից հետո Ադրբեջանում տուրիստական երկրորդ կենտրոն հանդիսացող և երկրի ամենագեղեցիկ վայրերից մեկում 300 հեկտար տարածք զբաղեցնող Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարի արժեքը կազմում է 7 մլն ԱՄՆ դոլար: Ծովի շրջակայքում ապրող կամ ծովային հանգիստ չցանկացողները ձգտում են լեռնային վայրերում անցկացնել իրենց հանգիստը: Դրա պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ այդ օբյեկտի արժեքը համապատասխան լինի»,-ասել է Իլհամ Ալիևը ռուսական "Rossiya 24” հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Մենք որևէ քայլով չենք ցանկանում ստիպել մեր ռազմավարական դաշնակցին: Եթե Ռուսաստանից ռազմական տեխնիկան համաշխարհային գնին համապատասխան արժեքով ենք վերցնում, Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարն էլ համաշխարհային արժեքին համապատասծան պետք է լինի»,-հայտարարել է Իլհամ Ալիևը: ![]() Հարցին, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ամերիկացիների հնարավոր միջնորդությունը Գաբալայից ռուսների հեռանալուն, Ալևը պատասխանել է. «Դա այդպես չէ, մեզ ոչ ոք չի կարող ստիպել: Վերջին շրջանում պատմությունն է ցույց տվել, որ մենք ոչ ոքի չենք լսում, մանավանդ մեր ռազմավարական ընկերոջ դեմ ոչ մի նման քայլ չենք կարող անել»: Վերջին տարիներին Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարի հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջև: Ադրբեջանը մի քանի անգամ փոխել է վարձավճարի արժեքը` չցանկանալով շարունակել այդ համագործակցությունը: Գաբալայի կայանը ռազմավարական նշանակություն ուներ Ռուսաստանի համար, քանի որ հսկում էր գրեթե ամբողջ հարավային կիսագունդը և, բացի այդ, այդ կայանով Ռուսաստանն ապահովում էր իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Պարզ է, որ այդ կայանից Ադրբեջանի հրաժարվելը ձեռնտու էր ԱՄՆ-ին, և հավանաբար, հենց նրա ուղղորդմամբ Ադրբեջանը գնաց այդ քայլին: ԱՄՆ-ին ձեռնտու էր, քանի որ դրանով կսրվեին ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Ռուսաստանը կզրկվեր Ադրբեջանում ռազմական ներկայությունից, ինչպես նաև այդ կայանը կաշխատեր հօգուտ Ռուսաստանի՝ Իրանի դեմ կամ ընդհանրապես մերձավոր արևելքում ռազմական գործողությունների ժամանակ: Սակայն Ռուսաստանը չցանկացավ այդ հարցում կախվածության մեջ լինել Ադրբեջանից և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում կառուցեց նոր, ավելի հզոր և ժամանակակից նմանատիպ կայան: Ռուսաստանն ուղղեց ԽՍՀՄ գործած սխալը և կայանը կառուցեց բուն Ռուսաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանը չի վճարի Ադրբեջանին այդ կայանի համար, սակայն ռուսական ռազմական տեխնիկան Ադրբեջանին կհասնի կրկին շուկայական գներով: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1957 reads | 15.04.2013
| |