ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ![]() Պեկինի կարծիքով նման բանաձևի ընդունումը կարող էր միջազգային հանրության աջակցության ազդանշան ծառայել վարչախմբի հակառակորդների ու զինված խմբավորումներին համար: ՉԺՀ-ն նաև իր ափսոսանքը հայտնեց Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի վերանայման ուղղությամբ Ռուսաստանի առաջարկությունն անտեսելու հարցում: ![]() Վետոյի խնդիրը, որը Մոսկվան ու Պեկինը դրեցին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա, քննարկվեց նաև 2012թ. փետրվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ընթացքում: Պետքարտուղարությունում Բայդենը նշեց, որ ԱՄՆ-ը կտրականապես համաձայն չէ «Բաշար ալ-Ասադի վարչախմբի կողմից իրականացվող դաժան բռնության» վերաբերյալ բանաձևի վրա Մոսկվայի և Պեկինի դրած վետոյի հետ: Սակայն սիրիական ճգնաժամի երկարաձգմանը զուգահեռ, ինչպես Եգիպտոսի և Լիբիայի դեպքում էր, Պեկինում անհրաժեշտ գտան բանակցություններ վարել ու կապեր հաստատել հակամարտության տարբեր կողմերի հետ: Սիրիական ընդդիմության պատվիրակությունն այցելեց Չինաստան և փետրվարին հանդիպում ունեցավ ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Չժայ Ցզյունի հետ, որից հետո ՉԺՀ-ի ԱԳՆ-ը հայտարարեց, որ «կշարունակի կապերն ու շփումները Սիրիայի համապատասխան ընդդիմադիր խմբավորումների հետ»: Մինչդեռ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Չինաստանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամ-երկրների» հետ փետրվարին նախատեսված հանդիպմանը: Իբրև պատասխան, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները վստահեցրեց, որ «միջազգային հանրությունն իր դիրքորոշումը կհասցնի Ասադին առանց ՌԴ-ի և ՉԺՀ-ի մասնակցության»: Իր կողմից, Չինաստանի ԱԳՆ-ն մարտին Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ սեփական վեց կետից կազմված առաջարկութամբ հանդես եկավ: Այն իր մեջ բռնություններն անհապաղ դադարեցնելու, քաղաքական երկոսություն սկսելու, մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու կոչ էր պարունակում` ուղղված միաժամանակ սիրիական կառավարությանը և ընդդիմությանը: Նշվում էր նաև ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում արաբական երկրներին ու ԱՊԼ-ին աջակցելու Չինաստանի պատրաստակամության մասին: Պեկինը նաև Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով սիրիական ժողովրդին 2 մլն ԱՄՆ դոլարի արտակարգ մարդասիրական դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում էր ընդունել: ![]() Հոկտեմբերին Պեկինում այցելության մեջ գտնվող Սիրիայի գծով ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ![]() Վերջինիս համաձայն` նախատեսվում էր Սիրիայում կրակի և մարտական բոլոր գործողությունների փուլային դադարեցում, սկզբում` շրջաններում, այնուհետև` երկրի ողջ տարածքում; Լ.Բրահիմի և միջազգային հանրության աջակցությամբ անցումնային ղեկավար մարմնի հետ կապված "ճանապարհային քարտեզի» պատրաստման գործում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցություն, ժնևյան «գործողությունների խմբի» վերաբերյալ հուշագրի իրականացման գործում միջազգային հանրության աջակցություն, սիրիական ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերման ակտիվացում: Թվարկված միջոցառումների իրագործումը պետք է ապահովեին ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիր խմբավորումները: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2510 reads | 25.10.2013
| |