ԱԼԻԵՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
![]() «ԱՐՄՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ, ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ![]() Մինչև միաստվածության հաղթարշավը, հեթանոս աշխարհում տարածության և ժամանակի ընկալման բոլորովին այլ համակարգ էր գործում: Մարդկանց շրջապատող աշխարհն ու իրադարձությունների զարգացման ընթացքը ցիկլային էր, ամեն ինչ ինչ-որ պահի սկսում էր կրկնվել, միաստվածությունը տվեց սկիզբ ու վերջ, աշխարհի ստեղծումից մինչև Ահեղ Դատաստան, սկզբի և վերջի համանման պատկերացնումները միաստվածային բոլոր կրոնների հիմքն են: Սկզբի և վերջի պատկերացումը միայն կրոնական խնդիր չէ, սկիզբ է պետք նաև ժողովրդին, ազգին, պետությանը. օրինակ` Հայկ Նահապետից մինչև 3-րդ հանրապետություն, կամ «Միշտ եղել ենք հզորների գերին, պայքարել ենք, անկախացել, ուռա...»: Բայց ի՞նչ անել, երբ Հայկ Նահապետ չկա, երբ կրոնը չի կարող դեր ունենալ ու տալ սկզբի պատշաճ ընկալում, /որովհետև խորհրդային անաստվածությունից դեռ 20 տարի է անցել/, առանց սկզբի աշխարհը հեթանոսական է ընկալվում, ցիկլերով, ու դառնում է անհասկանալի մյուսների համար, հետևաբար սկիզբը պետք է ստեղծել: Սա Ադրբեջանում դժվար թե հասկանում են, ամեն ինչ բնազդով է արվում, բնազդով է նաև քարոզվում ատելությունը, դրա կարիքը շատ մեծ է... ![]() Հայերս հարևան երկրի համար շատ կարևոր ենք, պատկերացրեք` աշխարհում հայ չկա, չկա Հայաստան և Արցախ. Ադրբեջանը մի քանի տարի հետո կդադարի գոյություն ունենալ, իսկ «ադրբեջանցի» չի լինի մի քանի ամսից: Ինքնության փնտրտուքները առանց թշնամու դատապարտված են: Եթե չկա սկիզբ, ընդհանուր պայքարի զգացում, ժողովուրդ չի ձևավորվում: Մենք այդ փուլն անցել ենք շատ վաղուց, հարևան երկրում գործընթացը սկսվել է 90-ականներին: Հեյդար Ալիևին գիտության ճյուղ դարձնելը սկիզբը գտնելու նրանց բնազդի հուսահատ դրսևորումն է, հայերից թշնամի դարձնելը նրանց` լավի ու վատի տարանջատման բնազդի անհաջող արտահայտումը: Ինքնության և աշխարհում իրենց տեղը գտնելու ամենօրյա խնդիրը հարևանների մոտ դեռ շատ երկար է շարունակվելու, այս ընթացքում հակամարտությունը ընդգծված միջքաղաքակրթական տեսք է ստանալու, Արցախ-Ադրբեջանից Աշխարհ-Ադրբեջան հակամարտության վերափոխումը մեր աչքի առաջ է տեղի ունենում, այս ընթացքում «սաֆարովներ», «ականջակտրումներ» ու «ալիևագիտություններ» դեռ շատ են լինելու: P.S. Մոտակա տասնամյակներում KilDim մուլտֆիլմերը սցենարի անսպառ աղբյուր կունենան: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2345 reads | 16.03.2013
| |