“ՄԻԼԻՈՆ ԱԶԵՐԻ-ԹՈՒՐՔ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ” ՄԱՍԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
![]() Աղյուսակում բերված առաջին հինգ շրջանների բնակչության թիվը, որոնք հեռացել են բնակչության վայրերից (44,9+48,5+29,0+33,0+49,8=205,2 հազ.մարդ) հավասար է 205,2 հազ. մարդ; Աղդամի շրջանից ((135,9-39,2)x0,35+39,2=96,7x0,35+39,2=33,845+39,2=73,045հազ.) հավասար է 73,045 հազ. մարդ; Ֆիզուլիի շրջանից ((91,7-23,3)x0,25+23,3=68,4x0,25+23,3=68,4x0,25+23,3=17,1+23,3= =40,4 հազ.) հավասար է 40,4 հազ. մարդ. Այսպիսով` վերը նշված յոթ շրջաններից տեղափոխվել են Ադրբեջանի այլ վայրեր 318,645 հազ.մարդ : ԼՂԻՄ-ում այդ ժամանակ ապրում էր մոտ 43 հազ ազերի-թուրքեր: Տեղափոխվածների (բայց ոչ փախստականների) ընդհանուր թիվը կլինի` 318,645+43=361,645-362,0 հազ.մարդ, որն ակնհայտորեն միլիոնից շատ հեռու է: Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցվածքը և շահավետ ձևով փոխանակել են իրենց բնակարանները և տները: Ավելին, նրանց մի մասը, որը բնակվում էր Սպիտակի երկրաշարժի գոտում ստացան լրացուցիչ նյութական և ֆինանսական օգնություն (անգամ մեկնելուց հետո): Ուշագրավ է, որ ադրբեջանցիները հեռացել են երկրաշարժի գոտուց երկրաշարժից մի քանի օր առաջ, որը հիմք է տվել որոշ վերլուծաբանների` համարելու, որ Սպիտակի 1988թ. երկրաշարժը արհեստածին է: ![]() Վերադառնալով պատմության կեղծարարներին, գտնում եմ, որ հայ պատմաբանները պետք լինեն աչալուրջ և արժանահիշատակ Բագրատ Ուլուբաբյանի ավանդույթով մշտական արժանի հակահարված կտան հայոց պատմության նորաթուխ կեղծարարներին: Ամփոփելով վերը շարադրվածը կարելի է հաստատագրել` 1. Արցախ-Ղարաբաղի հայերը բնիկներ են ի սկզբանե 2. ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի ազատագրած տարածքները պատմական Հայրենիքի մի մասն են: 3. ԽԱՀՄ փլուզումից հետո նախկին Ադր. ԽՍՀ զբաղեցրած տարածքի վրա ԽՍՀՄ դեռևս գործող օրենքներին և Միջազգային իրավական նորմերին համապատասխան ձևավորվել են երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): 4. ԼՂՀ-ի վրա Ադրբեջանական Հանրապետության հարձակման և ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի հակահարվածի արդյունքում ստեղծվել է ներկա ստատուս քվոն: 5. Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի միջև գոյություն ունեցող 160 կմ. բացվածքով հայկական սեպը երաշխիք է հայկական պետության գոյատևման և անհաղթահարելի խոչընդոտ պանթուրքիզմի նպատակների իրականացման համար: 6. Եվրոմիության դռները ծեծող Թուրքիան պետք է հրաժարվի երկակի խաղից` ձգտումը դառնալ Եվրոմիության անդամ, հայերին բնաջնջելու միջոցով ստեղծել Կովկասի և Միջին Ասիայի թուրքալեզու երկրներից նոր գերհզոր պետություն: Կապված Թուրքիայի այդ երազանքի հետ, արդեն շրջվում է զվարճապատում, որ Չինաստանը շտապ կարգով վերանորոգում ու պաշտպանական հզոր միջոցներով հագեցնում է Չինական պարիսպը: Լիովին լուրջ ձևով իմաստուն ու հեռատես Իրանը ամրացնում է իր սահմանը Ադրբեջանական Հանրապետության հետ: Ռուսաստանը կարծես չի մոռացել Թուրքիայի կողմից "Համաշխարհային պրոլետարական հեղափոխության "տարածումը” Միջին Ասիայում և Ռուսաստանի շահերին դավաճանած "հեղափոխություն տարածող” Էնվեր Փաշայի ձեռքերով Բուխարայի բասմաչական Էմիրայության ստեղծումը: Թուրքիան ևս չպետք է մոռանա հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Էնվեր Փաշայի ճակատագիրը, որը սպանվեց Կարմիր Բանակի սպա, ազգությամբ հայ Հակոբ Մելքումովի կողմից` Միջին Ասիայի բասմաչների հետ մարտի ժամանակ: Անդրկովկասում կստեղծվի խաղաղություն ու ժողովուրդների բարեկեցիկ կյանք, եթե ռեգիոնի պետությունները (ճանաչված և չճանացված) վարվեն այնպես, ինչպես Եվրոպական պետությունները Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո–թողնել անփոփոխ առկա ստեղծված սահմանները (չնայած կային ավելի լուրջ հակասություններ, քան հակասություններն, օրինակ, ԼՂՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև); հրաժարվել ուժ կիրառելուց; ձգտել բարձրացնել սեփական ժողովուրդների բարեկեցությունը միասնական տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրերի միջոցով: Ժողովուրդների բարեկեցությունը վեր է ամեն ինչից– որպես հետևանք` սահմանների գոյության ձևականություն: Կհասկանա՞ն արդյոք Թուրքիան և Ադրբեջանը այս տարրական ճշմարտությունը ապագան և նրանցն է, ոչ–նրանց սպասվում են տարածաշրջանային լուրջ խնդիրներ: Որպես վերջաբան նպատակահարմար է բերել Նապոլեոն Բոնապարտի հետևյալ դիտարկումը` "Հայրենիքը կործանելու համար բավական է անգամ մեկ սրիկայի առկայությունը,–պատմության մեջ եղել են ոչ քիչ օրինակներ”: Հուսանք, որ Հայաստանը չի ծնի այդպիսինին, իսկ ահա հարևան երկիրը կարծես ծնել է` ի դեմս Իլհամի: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3806 reads | 08.01.2014
| |