ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԱՎԹԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՎ ՇՈՒԿԱ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԼրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ Իրանական հետախուզությունը բացահայտել է Սիրիայի և Իրաքի ահաբեկչական խմբավորումների իրական գործունեության և նրանց հովանավորների մանրամասները: 2014-ի կեսին միանգամից ակտիվացած իսլամական պետությունը առաջին հերթին հսկողության տակ վերցրեց նավթով հարուստ տարածքները՝ նախ այդ երկրներին զրկելով լրացուցիչ ռեսուրսներից, հետո կատարելով պատվիրատուների պահանջները: Փաստերը հերքել չի կարողացել նույնիսկ թուրքական կողմը: Քաղաքական վերլուծաբան Ռուդիկ Յարալյանը նշում է. «Իսլամական հսկողության տակ գտնվող նավթահանքերից նավթը տեղափոխվում է Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, իսկ այնտեղից ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովին պատկանող Palmali Shipping & Agency ընկերության տանկերներով տեղափոխվում է իսրայելական Աշկելոն նավահանգիստ, որտեղից էլ փաթեթավորվելով և համապատասխան պիտակավորում ստանալով՝ տեղափոխվում է եվրոպական որոշ երկրներ»: Ադրբեջանցի օլիգարխի ընկերությունը գրանցված է Ստամբուլում, բայց հիմնական գործունեություն ծավալում է Իսրայելի ու եվրոպական երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում: Ֆրանսիական Voltairenet պարբերականում հրապարակված տեղեկությունը եվրոպական շուկաներում դարձել է սկանդալների պատճառ, քանի որ Իրաքից ու Սիրիայից արտահանվող նավթը փաստացի ստվերային ճանապարհ է անցնում՝ անմիջականորեն հարվածելով խոշոր արդյունահանողների բիզնեսին: Իրողությունը փաստացի չհերքեց նաև Palmali Shipping & Agency ընկերության ներկայացուցիչը՝ պատասխանելով մեր ուղարկած նամակին: ![]() «Մեր ընկերությունը զբաղվում է միայն օրինական գործերով: Մենք աշխատում ենք տարբեր երկրներում: Իսրայելը ևս մեր գործընկերն է, իսկ Սիրիայում հիմա քաղաքացիական պատերազմ է, հետևաբար մենք աշխատում ենք այն ուժերի հետ, որոնք փաստացի ղեկավարում են»: Վերլուծաբան Ռուդիկ Յարալյանը նշում է՝ չնայած ադրբեջանաթուրքական փողերը մտել են մեծ քաղաքականություն և կարող են դառնալ միջազգային սկանդալի պատճառ, բայց մեր հարևան երկու պետությունները ունեն մեկ այլ նպատակ՝ օգտագործել Իսլամական պետության ահաբեկիչներին՝ խանգարելով քրդական շարժմանը: Մեկ զարկով ոչ թե 2, այլ երեք նապաստակ: Թուրքական ու ադրբեջանական նավթադոլարներով զինվող իսլամական պետությունը հայտարարել է նաև Իրանը թիրախ ընտրելու մասին: «Ես ենթադրում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարող է լինել պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ անց իսլամական ծայրահեղականության ալիքը պետք է շրջել դեպի Հայաստան, Արցախ, ինչու չէ նաև Իրանի հյուսիսային շրջաններ». Ռուդիկ Յարալյան:Իրանական հետախուզության մեկ այլ բացահայտումով վերևում հիշատակված ադրբեջանական կազմակերպությունը նավթի անվան տակ Միջերկրական ծովով զենք է տեղափոխում Թուրքիա, հետո ցամաքային ճանապարհով հասցնում ահաբեկիչներին: Եվրոպական լրատվամիջոցները մի քանի օր առաջ հրապարակեցին թուրք զինծառայողների և իսլամական պետության զինյալների բարեկամական լուսանկարներ: Չնայած արևմտյան որոշ տերությունների ձեռնտու է սև շուկայից էժան գնով ձեռք բերել Իրաքից ու Սիրիայից ներկրվող նավթ, բայց Եվրոպան ու Միացյալ Նահանգները արդեն հայտարարել են ԻԼԻՊ-ի դեմ սկզբունքային պայքար մղելու մասին՝ Ջո Բայդենի բերանով զգուշացնելով Թուրքիային հեռու մնալ ահաբեկիչների հետ ընկերության արկածախնդիր մտքից: նոյեմբերի 24-ի վեցնյակի հետ բանակցությունից հետո հավանաբար Իրանը կմիանա արևմտյան կոալիցիային՝ ընդդեմ իսլամական պետության: | |
| ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| 2206 reads | 18.10.2014
| |


Իրանական հետախուզությունը բացահայտել է Սիրիայի և Իրաքի ահաբեկչական խմբավորումների իրական գործունեության և նրանց հովանավորների մանրամասները: 2014-ի կեսին միանգամից ակտիվացած իսլամական պետությունը առաջին հերթին հսկողության տակ վերցրեց նավթով հարուստ տարածքները՝ նախ այդ երկրներին զրկելով լրացուցիչ ռեսուրսներից, հետո կատարելով պատվիրատուների պահանջները: Փաստերը հերքել չի կարողացել նույնիսկ թուրքական կողմը:
Ադրբեջանցի օլիգարխի ընկերությունը գրանցված է Ստամբուլում, բայց հիմնական գործունեություն ծավալում է Իսրայելի ու եվրոպական երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում: Ֆրանսիական Voltairenet պարբերականում հրապարակված տեղեկությունը եվրոպական շուկաներում դարձել է սկանդալների պատճառ, քանի որ Իրաքից ու Սիրիայից արտահանվող նավթը փաստացի ստվերային ճանապարհ է անցնում՝ անմիջականորեն հարվածելով խոշոր արդյունահանողների բիզնեսին: Իրողությունը փաստացի չհերքեց նաև Palmali Shipping & Agency ընկերության ներկայացուցիչը՝ պատասխանելով մեր ուղարկած նամակին: 
«Ես ենթադրում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարող է լինել պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ անց իսլամական ծայրահեղականության ալիքը պետք է շրջել դեպի Հայաստան, Արցախ, ինչու չէ նաև Իրանի հյուսիսային շրջաններ». Ռուդիկ Յարալյան:



