ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆլրագրող, վերլուծաբան, ԵՐԵՎԱՆ ![]() Ադրբեջանում հակահայկական քարոզչական գործունեություն են իրականացնում պետական և ոչ պետական կազմակերպությունները: Ոչ պետական է Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը ղեկավարվում է Ալիևների ընտանիքի կողմից, իսկ ՌԴ-ում մասնաճյուղը ղեկավարում է Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան: Հիմնադրամը ստեղծվել է 2004-ի մայիսի 10-ին Բաքվում: Այն բաղկացած է հետևալ բաժիններից. 1. Հումանիտար ծրագրերի բաժին 2. Միջազգային հարաբերությունների բաժին 3. Հասարակական հարաբերությունների բաժին 4. Գործառնական բաժին Հիմնադրամը ֆինանսավորում և աջակցում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում գործող քարոզչական կազմակերպություններին և անհատներին: Գործունեությունը կենտրոնանում է հետևալ բնագավառներում. • Կազմակերպում են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ արտասահմանյան երկրներում, իսկ տարելիցը պաշտոնապես նշում են ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսարաններում • Թողարկում է տեսաձայնային նյութեր և ֆիլմեր (օրինակ՝ «Խոջալուի ցեղասպանությունը») • Կազմակերպում է տարաբնույթ ցուցահանդեսներ («Խոջալուն երեխաների աչքերով») • հրատարակում է ահռելի քանակությամբ տպագիր միջոցներ՝ գրքեր, թերթեր, բուկլետներ («Հայկական ագրեսիայի հետևանքները», «Ղարաբաղի պատմությունը» և այլն): Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 2007-ին Իլհամ Ալիևի հրամանով: Կենտրոնը զբաղվում է տարածաշրջանային և միջազգային քաղաքական խնդիրների վերլուծությամբ: Վերջինիս պարտականությունների մեջ է մտնում նաև ԼՂՀ-ի մասին Ադրբեջանին ձեռնտու «ճիշտ» տեղեկությունների հավաքագրումը և տարածումը: Կենտրոնի կարգախոսն է՝ «Մեր խնդիրը Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովումն է»: «Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը» (Center for Economic and Social Development-CESD) հիմնադրվել է 2005-ի հունվարի 1-ին: Կենտրոնը նախաձեռնում և իրականացնում է սոցիալ-տնտեսական ոլորտի ծրագրեր, մշակում է նավթային ռեսուրսների օգտագործման առաջարկներ և երկրում աղքատության դեմ պայքարի ռազմավարական ծրագրեր: Համագործակցում է Համաշխարհային բանկի, Եվրասիա հիմնադրամի, Համաշխարհային առևտրային կազմակերպության և այլ խոշոր կառույցների հետ: Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը (Institute of Peace and Democracy-IPD) հիմնադրվել է Խորհրդային Ադրբեջանում (1988) մարդու իրավունքները պաշտպանող առաջին հասարակական կազմակերպության հիմնադիր, Անկախ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեյլա Յունուսովայի կողմից: Այն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարածաշրջանում խաղաղության ապահովման համար անհրաժեշտ ուղիների որոնմամբ, ինչպես նաև զբաղվում է կրթական գործունեությամբ: Կառուցվածքայնորեն տարաբաժանվում է. • Մարդու իրավունքների պաշտպանության • Պետության և հասարակության • Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի • Կանանց հիմնախնդիրների • Երիտասարդների հիմնախնդիրների հարցերով զբաղվող միավորումների: Հակահայկական տրամադրություններով աչքի են ընկնում Ռուսաստանի ադրբեջանական ՀԿ-երը: Համաձայն վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանում բնակվում է 3 մլն ադրբեջանցի, որով էլ պայմանավորված է վերոհիշյալ ակտիվությունը: Նշենք մի քանիսը համառոտ նկարագրությամբ. 1.Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն ՀԿ. (Федеральная национально-квультурная автономия азербайджанцев России (ФНКА АЗЕРРОС)) ստեղծվել է 1999թ.-ին: Հրատարակում է "Я-гражданин”, "Азеррос” թերթերը և "Вестник XXI века ” ամսագիրը: 2.Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես (Всероссийский азербайджанский конгресс-ВАК). ստեղծվել է 2001թ.-ին: Հրատարակում է "Азербайджанский конгресс” թերթը: 3.Ադրբեջանական երիտասարդության համակարգող խորհուրդ (Координационный совет азербайджанской молодежи-КСАМ). կազմակերպության առաջնորդն է Սիյավուշ Մամեդովը, ում հրահրմամբ 2007-ի մայիսի 1-ին Մոսկվայի ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (РУДН) տարածքում տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի երիտասարդների ընդհարումը: | |
| ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
| 2583 reads | 26.03.2013
| |



«Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը» (Center for Economic and Social Development-CESD) հիմնադրվել է 2005-ի հունվարի 1-ին: Կենտրոնը նախաձեռնում և իրականացնում է սոցիալ-տնտեսական ոլորտի ծրագրեր, մշակում է նավթային ռեսուրսների օգտագործման առաջարկներ և երկրում աղքատության դեմ պայքարի ռազմավարական ծրագրեր: Համագործակցում է Համաշխարհային բանկի, Եվրասիա հիմնադրամի, Համաշխարհային առևտրային կազմակերպության և այլ խոշոր կառույցների հետ: 

