ԵՐԲ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ «ԵՍ»-Ը
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Լոյալությունը նուրբ և բազմանիստ ֆենոմեն է: Եվ երբ այն ամբողջովին դրվում է քաղաքական կոնյուկտուրայի ու գաղափարախոսության սահմանագծված շրջանակներում, դիվանագետը, եթե թույլ անձնավորություն է, կորցնում է օբյեկտիվ դատելու և, ամենակարևորը, վերլուծելու ունակությունը: ![]() Լոյալության սկզբունքների աղավաղման միտումներ ուրվագծվում են նաև հայկական դիվանագիտության պրակտիկայում: Երբ արտաքին գործերի նախարարարները հլու-հնազանդ կատարում են պետության ղեկավարի քաղաքական կամքը, եթե նույնիսկ այն չի բխում երկրի ստրատեգիական շահերից: Իսկ լոյալությունից ամենափոքր շեղումը, եթե անգամ այն արդարացված է և բխում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ռեալ իրավիճակից` պատժվում է ամենայն խստությամբ և հռչակվում հերետիկոսություն: Այս ալոգիզմի սկզբունքներով 2008 թ. փետրվարին մի խումբ բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում դեսպաններ, հեռացվեցին աշխատանքից և, ի խախտումն միջազգային նորմերի, շնորհազրկվեցին իրենց կոչումներից: Ընդ որում, այդ դիվանագետներն ամենևին չէին ոտնահարել լոյալության չգրված օրենքները, այլ ընդամենը հայտնել էին իրենց մտահոգությունը երկրում ստեղծված պայթունավտանգ իրադրության կապակցությամբ: ![]() Երբ դիվանագետների լոյալության աստիճանը հասնում է աբսուրդի, ղեկավարությունը սկսում է նրանց նպատակադրված ձևով մղել ապաաձնայնացման: Այսինքն` կենտրոնական ապարատում և դեսպանություններում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որում դիվանագետը աստիճանաբար կորցնում է ինքնուրույն օբյեկտիվ դատելու, ընդհանրացնելու և վերլուծելու ունակությունը: Դիվանագետի ‹‹ԵՍ››-ը տարալուծվում է վերևից եկող հրահանգների ու անիմաստ կարգադրությունների հորձանուտում: Նրա կոմֆորմիզմը հասնում է իր գագաթնակետին: Ղեկավարության նպատակն այս դեպքում մեկն է. լսել, տեսնել, ստանալ այն, ինչն ինքն է ցանկանում, ինչը հարմար և ձեռնտու է իրեն: Եվ ամենավտանգավորն այն է, որ ղեկավարության տվյալ ցանկությունը կարող է չհամընկնել պետության գլոբալ շահերի հետ: Սա ծայր աստիճան վնասաբեր և վտանգավոր դիվանագիտական գիծ է ցանկացած երկրի արտաքին քաղաքականության համար, հղի է անկանխատեսելի հետևանքներով անգամ գերտերությունների համար: Այսպիսի մոտեցումը Խորհրդային Միության համար արժեցավ պատերազմի Աֆղանստանում, իսկ Միացյալ Նահանգների համար` Իրաքում: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ | |
2233 reads | 25.02.2013
|