ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
![]() Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում: Զրուցակիցների համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի: Հանդիպմանը դեսպան Իգոր Նազարուկը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի բոլոր ուղղություններով հայ-բելառուսական գործընկերության ամրապնդման ու զարգացման համար՝ հիմնվելով պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների վրա: ![]() Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաադ ալ-Լեյսիին` դեսպանի բարձր պաշտոնում հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի պաշտոնավարման ընթացքում ակտիվացել են երկկողմ միջպետական հարաբերությունները, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, այդ ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, և ստեղծված են բոլոր նախադրյալները հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը լավագույնս կօգտագործի այդ նախադրյալները՝ նոր եռանդով ու նվիրվածությամբ կատարելով իր առաքելությունը ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Դեսպան Սաադ ալ-Լեյսին շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և գնահատանքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում իր պաշտոնավարման շուրջ 4.5 տարիներին արել է հնարավորը՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
1706 reads | 29.08.2015
| |