ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ![]() Հայաստանում և վերջինիս շուրջ այսօր, ինչպես հայտնի է, ձևավորվել է ռազմաքաղաքական, հասարակական-քաղաքական այնպիսի իրավիճակ, որը հանրային-զանգվածային ճնշմամբ իշխանության հերթափոխի հեռանկարը դարձնում է վտանգաշատ ու իմաստազուրկ, իմաստազուրկ այն առումով, որ իշխանափոխությունը որպես այդպիսին չի բերելու թե համակարգային լրջագույն փոփոխությունների, և թե զարգացման նոր գոյաբանության հայտնության: Իսկ սա իր հերթին պարտադրում է հասարակության գիտակից տարրերին խորհել հայրենական իշխանական վերնախավի ռազմավարական մտածողության և քաղաքական-պետական վարքագծի փոփոխության նոր, առավել ճկուն ուղիների, ժողովրդավարության արմատավորման և քաղաքական նոր սերնդափոխության իրականացման ոչ գծային մեթոդաբանության մասին: ![]() Հաշվի առնելով Հայաստանում իշխանական էլիտայի ձևավորման և իշխանության իրականացման հիմքային մոդելի բուն էությունն ու արժեբանական առանձնահատկությունները, այսօր խիստ հրատապ և կարևորագույն նշանակություն է ձեռք բերում քաղաքական ֆասիլիտացիայի (աջակցություն, դյուրացում)` որպես իշխող էլիտայի վարքային արդյունավետ «թերապիայի», հիմքային կարգավորման և կառավարման հնարավոր անարյուն սցենարների մեջ իրատեսական նոր վարկածի առաջադրման և հիմնավորման խնդիրը, որի լուծումն, անշուշտ պիտի բացի լայն հնարավորություններ ու հեռանկարներ հայոց քաղաքական-պետական վարչախմբին բնորոշ կառավարման կոմբինացիոն բնազդները վերամշակելու և այն արժանավարական ժողովրդավարության ուղեգծին լիարժեքորեն հակված օպերանտային ռեֆլեքսների վերածելու ուղղությամբ: Վերոնշյալ խնդրի լուծման մեջ, այսօր հիրավի կարևորագույն նշանակություն է ձեռք բերում ֆասիլիտացիայի մեթոդաբանական ելակետային և առանցքային տարրերից` ռեֆլեքսա-օպերանտային թրեյնինգի կիրառման անհրաժեշտությունը` հույժ ինքնատիպ մի ուղղություն, որը ենթադրում է ինչպես արժեբանական ներգործության տարբեր լծակների, այնպես էլ հոգեբանական ազդեցության մի շարք միջոցների, այն է` էմպատիայի` ապրումակցումի, փոխըմբռնումի, փոխհասկացողության և հանդուրժողականության խելամիտ և ռացիոնալ «ներդրման» ճանապարհով կառավարող էլիտայի ցանկացած ներկայացուցչի աստիճանական ներառում վերափոխման սեմանտիկական պրոցեսսինգի «սրբազան ավազան» և նրա ներաշխարհում, նյարդային, հոգեֆիզիոլոգիական գործունեության բնագավառում ինքնաքննադատության, կամային-գործողութենական ինքնավերահսկողության, վարքագծային ինքնակարգավորման առողջ և կառուցողական օպերանտա-ռեֆլեքսային կարողությունների հայտնաբերում և հավուր պատշաճի ամրապնդում: ![]() Հայաստանեաց պետական-քաղաքական վերնախավի քաղաքական վարքի ու գործելակերպի ուշադիր և քննասույզ ուսումնասիրությունը, այդ վարքագծում առկա հակամարտա-համաձայնական ներուժի և հավասարակշռության վիճակի մանրակրկիտ դիտարկումն ու համաձայնա-մարդկայնական որոշակի, թեկուզև ոչ այնքան զգալի ու ակներև, ելևեջների արձանագրումը, ինչ խոսք, աղոտ հույսի և վստահության տեղ է թողնում այն հարցում, որ քաղաքական-մտավորական ֆասիլիտատորների ջանքերով հայոց պետական-քաղաքական վերնախավին մղելով ճշմարիտ ինքնավերափոխման որոնումների, աշխարհի նորովի ընկալման և խելամիտ արարման նոր բնագծերի, հնարավոր է նրա աշխարհընկալմանը հասցնել այն փրկարար, հիմնարար և աքսիոմատիկ ճշմարտությունը, որ ժողովրդավարական պետությունաշինության տեսլականը միանգամայն անհամատեղելի է իշխանության հավերժ պահպանման և անփոխարինելիության սին պատրանքի հետ, որ բնական ինքնարտահայտման պայմաններում կայացող սոցիալական ուղղաձիգ շարժունությունն ու իշխանական անկաշկանդ ռոտացիան կամ շրջապտույտը հավասարազոր և ուղիղ համեմատական է հայոց անկախ պետականության հիմքերի ամրապնդմանը, տնտեսական բուռն զարգացմանն ու մշակութային առաջընթացին, որ հայոց պետության գոյության և հավիտենականության հաստատուն, զորեղ կռվանն ու հենարանը նրա ժողովրդավարական անթերի պատկերն ու դիմագիծն է, ինչը նրան պիտի շահեկանորեն առանձնացնի հարևան երկրներից ու պետություններից և հնարավորություն ընձեռի ազատորեն մուտք գործելու քաղաքակիթ և ժողովրդավարական պետությունների ընտանիք: ![]() Ֆասիլիտացիոն վարկածի տեսական միջուկը, ինչպես հայտնի է ամերիկացի հոգեբան, բիհևիորիստ Բ. Սկինների կողմից ստեղծված օպերանտային ուսուցման տեսությունն է, որի մեջ շեշտադրվում է այն գաղափարը, որ պայմանական նյարդային հակազդմամբ հնարավոր է մարդու վարքային համալիրում կամ կոմպլեքսում կատարել թարմացումներ ու փոփոխություններ և ի հայտ եկած վարքի նոր տիպերի կամ տեսակների շնորհիվ հասնել շրջապատի վրա օրգանիզմի ակտիվ ներգործության, այստեղ իրադարձությունները որևէ ձևով փոխելու, հնարավոր արգելքները կամ խոչընդոտները վերացնելու և սեփական պահանջները բավարարելու նպատակով: Շրջապատի վրա օրգանիզմի ակտիվ ներգործությունն այս պարագայում ենթադրում է վարքի օպերանտային տեսակի և վերջինիս հաջորդող հետևանքի միջև դրական հակադարձ կապի առկայություն, այսինքն նշյալ հետևանքի բնույթով է պատճառավորվում այն հանգամանքը, թե օպերանտային վարքը լիարժեքորեն կձավորվի, կպահպանի իր գոյությունը և կամրապնդվի ամրապնդման տարբեր ռեժիմներով, թե ընդհանրապես դուրս կմղվի վարքային համալիրից: Օպերանտային ուսուցման տեսությունը ոչ միայն չի ժխտում կամ բացառում մարդկային բնույթի վերափոխման լավատեսական պատկերացումները, այլև յուր մեթոդաբանական տարբեր եղանակների, մասնավորապես` ռեֆլեքսա-օպերանտային թրեյնինգի պրակտիկ կիրառման միանգամայն հաջողված օրինակներով ցույց է տալիս, որ հնարավոր է ոչ միայն բարոյապես և արժեբանորեն ազդել բարոյական որոշակի նկարագիր և մտավոր-իմացական նշանակալից մակարդակ ունեցող մարդկանց վարքագծի վրա, այլև հնարավոր է արդյունավետ կերպով միջամտել անգամ դաժան ու հանցավոր մարդու կամ մարդկանց կենսագործունեության տարբեր կողմերին և կարգավորել այն` խելամտորեն օգտագործելով վերջինիս մարդկային զգացման թեկուզև շատ աննշան և չնչին պաշարները: Օպերանտային ուսուցման տեսության էմպիրիկական վալիդությունը կամ հուսալիությունը խորապես փաստարկվում և հիմնավորվում է քաղաքակիրթ մարդկային հասարակության զարգացման էվոլյուցիայով` էվոլյուցիա, որն իր ներհակամարտային ներուժի դրսևորման դինամիկայի շարունակական անկման և ագրեսիվության աստիճանական նվազման մակարդակով համոզիչ կերպով ցույց է տալիս, որ քաղաքակիրթ մարդկությունն, շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու, արտաքին աշխարհի գրգիռներին ու մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև սեփական բարօրությունը ապահովելու համար, հիրավի, հարկադրված է եղել անցել օպերանտային, գլխավորապես` փորձերի ու սխալների մեթոդի, գործիքային ուսուցման բարդ ու դժվարին, փորձություններով լի ճանապարհ և սեփական խնդիրների լուծման առավել օպտիմալ, արդյունավետ և նպատակահարմար տարբերակների երկարատև որոնումների մեջ հանգել, ի վերջո սեփական վարքային համալիրում էական շտկումներ ու փոփոխություններ կատարելու և այն օպերանտային վարքի մարդկայնական-մարդասիրական անհրաժեշտ տարրերով ու հատկանիշներով լրացնելու, ամրապնդելու գաղափարին: Այս փաստարկի օգտին են խոսում, օրինակ` քաղաքակիթ մարդկության կողմից յուրաքանչյուր մարդու կյանքի ինքնարժեքի գիտակցմամբ և ռացիոնալ գնահատմամբ պայմանավորված հումանիստական քայլերը` հրաժարումը զանգվածային ոչնչացման զենքի որոշ տեսակներից, միջպետական այնպիսի դաշինքների և կոլիցիաների ձևավորումը, որոնք ուղղված չեն երրորդ ուժերի դեմ, կամ էլ, ասենք` միջազգային համագործակցության խրախուսումը` խաղաղությունը պահպանելու, մարդկությանը սպառնացող բնական աղետներին դիմակայելու, աղքատությունը հաղթահարելու և նվազեցնելու, միջմշակութային, միջկրոնական, ազգամիջյան երկխոսությունը օժանդակելու համար: Սա, ինչպես ասվեց վերը, քաղաքակիթ աշխարհին բնորոշ օպերանտային ուսուցման փորձերի ու սխալների մեթոդի, գործիքային ուսուցման ընդհանրական օրինակ է, իսկ ավտոմատացված ռեակցիաների օպերանտային ուսուցման մի հատկանշական և վառ օրինակ, ըստ իս կարելի է համարել Աֆղանստանի դեմ ԽՍՀՄ-ի չհայտարարված պատերազմի տարիներին` 1982-1983թվականների Օպերանտային ուսուցման այս և իրականության տարբեր ոլորտներում արձանագրված բազմաթիվ հաջողված օրինակները, ինչ խոսք, որևէ կասկածի կամ թերահավատության տեղ չեն թողնում այն հարցում, որ միանգամայն հնարավոր և հավանական է նաև իրավիճակային բեկումը ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, եթե միայն գտնվեր քաղաքական այն ֆասիլիտատորների հզոր փաղանգը, որը վարքային կողմնորոշման օպերանտային մեթոդաբանության ճանապարհով կարողանար հայրենական պետական-քաղաքական վարչախմբին լիարժեքորեն հակեր արժանավարական ժողովրդավարության ուղեգծին և նպաստավոր պայմաններ ստեղծեր հասարակական-քաղաքական կյանքում արմատական տեղաշարժերի ու փոփոխությունների, մասնավորապես` քաղաքական նոր սերնդափոխության իրականացման և հասարակական ուղղաձիգ շարժունության ապահովման համար: Այո, եթե միայն գտնվեր: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
3022 reads | 02.08.2015
| |