DIPLOMAT.AM-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Diplomat.am-ի երկարամյա գործընկեր և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։ Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։Այն մեծ ներդրում ունի միջազգային խաղաղության և անվտանգության գործում։ Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում Միավորված ազգերի կազմակերպության ստորաբաժանումներին։ Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության ինստիտուտին վստահության համար, նշել է, որ մեծ պատիվ է ընտրվել Խորհրդականների խորհրդի անդամ։ Իր ջանքերը կներդնի միջազգային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում։ | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
| 1173 reads | 12.03.2020
| |

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Diplomat.am-ի երկարամյա գործընկեր և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։ Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

