ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար : Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը: Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
| 2078 reads | 13.10.2015
| |

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

